Փաստորեն նախարարը, ով համարում է ՀՀ-ն «չմո» երկիր, ոչ միայն չունի մասնագիտական էթիկա, այլ նաև չունի պարզ մարդկային որակներ։ Մահացած երեխայի ծնողին լսելու, կարեկից, նեցուկ լինելու փոխարեն` նա երեխայի մահը մատուցում է որպես վիճակագրական նորմա

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ով պարտադիր վակցինացիայի ընդգծված կողմնակից է` իր նշանակումից ի վեր հայտնվել է բազմաթիվ սկանդալների կիզակետում: Նախ համացանցում սկսեց տարածվել, նրա այն գրառումը, որտեղ նա վակցինացիայի դեմ ծնողներին առաջարկել է «փոքր դագաղներ գնել» իրենց երեխաների համար:

Արսեն Թորոսյանը նաև, որպես նախարար ակտիվ քարոզում էր մանկահասակ երեխաների վակցիանացիան: Իսկ երբ հայտնի դարձավ, որ Հայաստանում այդ վակցինացիայի հետևանքով մի քանի մանկահասակ երեխա է մահացել նա լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել էր, որ տարեկան 360 երեխայի մահը նորմալ երևույթ է: Երբ նախարարի այս խոսքերը լուրջ դժգոհություններ էին առաջացրել նա միջնորդել էր, որպեսզի բոլոր լրատվամիջոցներից հեռացնեն  իր խոսքը (կայքերից հեռացված նյութերից մեկը, որն արդեն անհասանելի է. հղումը այստեղ)

Նարեկ Գրիգորյանն՝ ով ևս վակցիանացիայի արդյունքում երեխա է կորցրել, նույնպես մամուլում կարդացել է նախարարի այդ հայտարարությունը, սակայն հետագայում նկատել է, որ նյութերը հեռացվել են համացանցից: Նա  իր երեխայի մահվանից հետո հանդիպել է նախարարին և բացատրություն պահանջել, թե ինչու՞ է գովազդում մի բան, որը երեխաների մահվան պատճառ է դառնում: Նախարարը մահացած երեխայի հորը հանգամանալից բացատրություն չի տվել և ճանապարհել է:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մեր տեղեկություններով Արսեն Թորոսյանը վերջերս հանդիպել է վակցինացիայի արդյունքում մահացած մեկ այլ երեխայի ծնողներին։ Նա երեխայի ծնողներին պնդել է նույն բանը ինչ ժամանակին ասել էր լրատվամիջոցներին, որ վակցինացիայի արդյունքում գրանցվող սակավաթիվ մահերը վիճակագրական «նորմայում» են և նշել է, թե տարեկան 360 երեխայի մահը նորմալ երևույթ է։

Փաստորեն նախարարը, ով համարում է ՀՀ-ն «չմո» երկիր, ոչ միայն չունի մասնագիտական էթիկա, այլ նաև չունի պարզ մարդկային որակներ։ Մահացած երեխայի ծնողին լսելու, կարեկից, նեցուկ լինելու փոխարեն` նա երեխայի մահը մատուցում է որպես վիճակագրական նորմա:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

politik.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով