Տեղի կունենա Նիկոլ Փաշինյան և Արա Բաբլոյան հանդիպումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ կհանդիպի Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի հետ։

«Այո՛, ինչո՞ւ չէ, անպայման կհանդիպեմ, կքննարկեմ, որպեսզի որևէ մեկի մոտ, որևէ հավելյալ մտավախություն չլինի, բացի օրինականությունից։ Մեզ համար շատ կարևոր է, որ մեր բոլոր քաղաքացիները, այդ թվում՝ Ազգային ժողովի պատգամավորները, մնացած բոլորըն մեր քաղաքական գործունեության բովանդակությունը ճիշտ ընկալեն և հավելյալ մտավախություններ, վախեր, չունենան», – ասաց Փաշինյանը։

Հարցին`տարբերակ տեսնո՞ւմ է, որ ՀՀԿ-ն ԱԺ-ում կքվեարկի այլ թեկնածության, օրինակ՝ Քոչարյանի օգտին, Փաշինյանը պատասխանեց. «Ես տարբերակ չեմ տեսնում, ես ցանկանում եմ ցույց տալ, որ հարկավոր է իրավիճակը գնահատել իրատեսական, ռեալ՝ ավելորդ բարդություններից խուսափելով:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հիշո՞ւմ եք՝ ես Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ ասում էի, որ ինքն իրավիճակը ճիշտ չի գնահատում: Ես կարծում եմ՝ ՀՀԿ-ն իր ղեկավարությամբ շարունակում է իրավիճակը ճիշտ չգնահատել: Ոչ մի բան ձեռնարկելու անհրաժեշտություն չկա, պետք է մարդկանց հետ խոսել, ներկայացնել իրավիճակը, որ նրանք ավելի ռեալ գնահատեն այն»:

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Աղբյուր՝ Iravunk.com

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով