Վիզաների ազատականացման հարցում առաջընթաց կլինի և Գերմանիան կաջակցի այդ հարցում. Մերկել (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանի խոսքով Անգելա Մերկելի այցը կարելի է պատմական որակել.

«Այն էլ այն ժամանակ, երբ Հայաստանում այսպիսի փոփոխություններ են տեղի ունենում»,- ասում է վարչապետը:

Վարչապետը Գերմանիայի կանցլերի հետ քննարկել է տարածաշրջանային օրակարգի, հայ-գերմանական հարաբերությունների վերաբերյալ հարցեր.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Ուրախ եմ, որ մեր տեսակետները համընկնում են, համատեղ գործողությունների օրակարգ կունենանք, որոնք կներառեն տարբեր ոլորտներ»:

Անգելա Մերկելի խոսքով իրենք հետևել են Հայաստանում վերջին ամիսներին տեղի ունեցած իրադարձություններին, ըստ նրա Հայաստանը բաց է նորությունների համար.

«Խոսել ենք հարաբերությունների խորացման մասին, ոչ միայն հայ- գերմանական, այլև եվրամիության հետ, դրանք լավ են, բայց կարող են էլ ավելի լավ լինել: Ուրախ ենք, որ Հայաստանը եվրամիության հետ կնքել  խորը և համապարփակ համաձայնագիրը, մենք պատրաստ ենք պատասխանատվություն ստանձնելու ղարաբաղյան հիմնախնդրի լուծման հարցում, հակամարտությունը պիտի լուծվի լավ մթնոլորտում և Գերմանիայի կաջակցի այդ հարցում»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ըստ Գերմանիայի կանցլերի վիզաների ազատականացման հարցում առաջընթաց կլինի և Գերմանիան կաջակցի այդ հարցում:

Անդրադառնալով արտաքին քաղաքականությանը Փաշինյանը ևս մեկ անգամ վերահաստատեց, որ շրջադարձեր չեն լինելու.

«Մենք մտածում ենք խորացնել մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ, եվրամիության երկրների հետ, մեր արտաքին քաղաքական այս մոտեցումը լիարժեք ընդունելի է Գերմանիայի կողմից»:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով