Վարչապետ Փաշինյանը սփյուռքահայ երիտասարդներին կոչ է անում վերադառնալ Հայաստան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորում է սփյուռքահայ բոլոր երիտասարդների Հայաստան վերադառնալը: Այս մասին նա հայտարարեց օգոստոսի 23-ին Ծաղկաձորի Գրողների միության հյուրատանը «Քայլ դեպի տուն» ծրագրի փակման հանդիսավոր արարողության ժամանակ:

Նիկոլ Փաշինյանը իր ելույթում նշեց, որ մեծ ցանկություն ունի, որպեսզի երիտասարդները այստեղից տանեն Հայաստան վերադառնալու գիտակցությունը:

«Ես համարում եմ, որ յուրաքանչյուր հայ Հայաստանի Հանրապետության քաղաքացի է և պատիվ ունեմ ձեզ դիմել, որպես սիրելի հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ: Մեր ավետյաց երկիրը իրականություն դարձնելու ժամանակը եկել է, և շատ կարևոր է, որ ձեզանից յուրաքանչյուրի և հեռավոր սփյուռքում ապրող յուրաքանչյուր ընտանիքում ամեն օր խոսվի Հայաստան վերադառնալու գաղափարի և անհրաժեշտության մասին»,- ասաց Փաշինյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նա ընդգծեց, որ Հայաստանը ապրելու երկիր է և այն երկիրն է, որտեղ պետք է զարգանալ, ստեղծագործել , ուժեղանալ , հարստանալ և հարստացնել գաղափարներով և սիրով:

«Ես համոզված եմ, որ մենք այսօր իրար աչքերի մեջ նայելով, իրար սիրելով, ավելի ենք հզորանում»,- ընդգծեց Փաշինյանը:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

168.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով