Սասուն Միքայելյանը գրոհել է իր թիմով . հրազդանցիները դիմում են վարչապետի օգնությանը

Загрузка...

Կոտայքի մարզպետարանում այս օրերին, ըստ տարածված լուրերի, մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը կանչում է նախկին կարդրերին ու հրահանգում աշխատանքից ազատման դիմումներ գրել ու դնել սեղանին: Նախկին աշխատակիցներն էլ, ըստ լուրերի, չեն հակադրվում և հարկադրաբար իրենց դիմումի համաձայն ազատվում են աշխատանքից:

 Փոխարենը նորանշանակ մարզպետը կադրեր է նշանակում Սասուն Միքայելյանի մերձավորներին: Մարզպետարանի աշխատակիցների խոսքով` մարզի ֆինանսական և սոցիալ-տնտեսական վարչության արդեն նախկին պետ Լադիկ Նահապետյանին կփոխարինի Արդշինբանկի նախկին կառավարիչ Կարինե Մանասյանը (բանկից նրան ազատել են 20.000 դոլարի անհետացման հիմքով), ով միշտ համարվել է Սասուն Միքայելյանի մտերիմ մարդը: Կոտայքի մարզպետի տեղակալը` Վասակ Վարդանյանը, նույնպես Սասուն Միքայելյանի մերձավորն է, նրա մտերիմ «Կյաժի» որդին:
Հրազդանի քաղաքապետի պաշտոնակատար Լիլիթ Ստեփանյանը ևս Սասուն Միքայելյանի մտերիմ ընկերոջ` Սասուն Ստեփանյանի դուստրն է: Ի դեպ, մարզպետարանի ու քաղաքապետարանի աշխատակիցներմ իրար փոխանցում են, թե Միքայելյան Սասունը հրահանգել է երկու ամսում քաղաքապետարանն ու մարզպետարանն ազատել նախկին քաղաքապետի և նախկին մարզպետերի կադրերից: Իսկ քաղաքապետարանն այս օրերին, հրազդանցիների խոսքով՝ լցվում է աթարբեկյանցիներով` Սասունի համագյուղացիներով:
Կադրային այս քաղաքականությունն անկեղծորեն զարմացրել ու զայրացրել է հրազդանցիներին. « Չտեսանք մի խնդիր լուծեին, ով գալիս` իր մարդկանց է բերում, այդպես էր անում ՀՀԿ-ն, այդպես է անում Սասունը, մինչդեռ հարգարժան վարչապետ Փաշինյանը ասում էր, որ ծանոթ-խնամի չեն խաղալու: Արամը գնաց, Սասունն իր թիմով սկսեց գրոհել. բան չի փոխվում, կուզենանք մեր վարչապետը տեղյակ լինի»:

 

 

Աղբյուր՝ ArmLife.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...