«Ռոբերտ Քոչարյանին օր ու գիշեր հսկում են ԱԱԾ աշխատակիցները. ինչպե՞ս կարող է նա խոչընդոտել նախաքննությանը». Հայկ Ալումյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանից այսօր լրագրողները հետաքրքրվեցին, թե կրկնակի կալանքի հավանականություն կա՞, թե՞ ոչ, և եթե Վճռաբեկ դատարանը նման որոշում կայացնի, ո՞րն է լինելու իրենց հաջորդ քայլը։

«Կրկնակի կալանավորման հավանականություն կա թե ոչ, թե չեմ կարող կանխատեսել, թե Վճռաբեկ դատարանի որոշումն ինչպիսին կլինի, բայց եթե Վճռաբեկ դատարանը որոշի կալանավորել, ապա մենք, իհարկե, Եվրոպական դատարան կդիմենք»,- ի պատասխան՝ ասաց պաշտպանը։

Ինչ վերաբերում է նախագահի անձեռնմխելիության վերաբերյալ քննարկումներին, Հայկ Ալումյանը հիշեցրեց ՀՀ Սահմանադրությունը. «Սահմանադրությունն ասում է՝ այն գործողությունները, որոնք բխում են իր կարգավիճակից, այդ գործողությունների առումով ունի անձեռնմխելիություն։ Հոդվածի առաջին մասն ասում է՝ անձեռնմխելի է, երկրորդ մասն ասում է,

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

որ կարգավիճակից բխող գործողությունների համար պատասխանատվություն չի կրում, երրորդ մասն ասում է՝ կարգավիճակից չբխող գործողությունների համար պատասխանատվություն է կրում իր ժամկետը լրանալուց հետո։ Հիմա մեր մոտեցնումն այն է, որ, եթե նա երկրի նախագահի կարգավիճակով է այդ գործողությունները կատարել, ապա, իհարկե, անձեռնմխելի է։

Մեզ ասում են՝ բա որ դեպքում իրեն կարող են ենթարկել պատասխանատվության։ Մենք մի օրինակ ենք բերում, բայց դուք կարող եք նմանատիպ 50 օրինակ բերել. եթե նախագահը որոշի իր վարորդի փոխարեն նստել ղեկի դիմաց, վարել մեքենան և ՃՏՊ ստեղծի, քրեական գործ հարուցվի, ինքը նախագահի կարգավիճակով չէ դա արել։ Այսինքն՝ երբ իր՝ նախագահի լիազորությունները կդադարեն, կկրի պատասխանատվություն։ Բայց եթե նախագահի կարգավիճակում օգտագործելով նախագահի լիազորությունները կատարել է մի գործողություն, որն իրավապահ մարմինները համարում են հանցանք, նա չի ենթարկվում պատասխանատվության»։

Ըստ նրա՝ միգուցե դա լավ չէ, նոր Սահմանադրություն գրելիս ճիշտ կլինի նման հոդված չներառել, բայց այս պահին անձեռնմխելիության հոդվածը չունի բացառում. «Հիմա Սահմանադրությամբ այդպես է, ես՝ որպես իրավաբան, եթե հիմա Սահմանադրության նախագիծ գրեինք, կասեի՝ եկեք՝ այդ հոդվածը հանենք, կամ զգալի չափով նեղացնենք, կամ գոնե մի մեխանիզմ ստեղծենք այդ անձեռնմխելիությունը հաղթահարելու համար»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Անդրադառնալով այն քննարկումներին, թե Ռոբերտ Քոչարյանը տիրապետում է տարբեր լծակների, ազատության մեջ կարող է կիրառել այդ լծակներն ու ազդել գործով զբաղվող անձանց վրա, նա հետևյալն ասաց.

«Նախ՝ ինչպե՞ս կարող է ինչ-որ մարդ խոչընդոտել նախաքննությանը, եթե ինքն օր ու գիշեր հսկվում է թիկնապահների կողմից, ովքեր աշխատում են ԱԱԾ-ում։ Զանգահարել էլ չի կարող, միանգամից պարզ կդառնա՝ ում է զանգել։ Իր մոտ քննությանը խոչընդոտելու հավանականությունն ավելի փոքր է, քան ուրիշ մեկի մոտ»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով