Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու մասին որոշմամբ կարիք չկա ոչ շատ ոգևորվել, ոչ էլ չարախնդալ

Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու մասին որոշմամբ կարիք չկա ոչ շատ ոգևորվել, ոչ էլ չարախնդալ։

Պարզապես պետք է շարունակել բռնել օրինականության թելը և փորձել միասին դուրս գալ այս լաբիրինթոսից, որում հայտնվեց երկիրն իշխանությունների քաոտիկ, անհեռատես և մակերեսային գործուղությունների արդյունքում, և ոչ միայն այս գործի կապակցությամբ։

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Իշխանափոխությունը պետք է ծառայի այն նպատակներին, որոնք հանրահռչակել է, այն է՝ ավելի արժանապատիվ կյանք ապահովի մեր քաղաքացիների համար ավելի ուժեղ Հայաստանում։

 

100 օր անց շարունակել բացառապես թիրախավորել նախկիններին և երկրի իրական զարգացման ուղղությամբ գրեթե ոչ մի շոշափելի հեռանկար չուրվագծել ու սրա անունը դնել #հակահեղափոխությոըն_չի_լինելու մի տեսակ շատ անլուրջ է, և այդքանով արդեն՝ վտանգավոր։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան գրառումը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով