«Ռեֆորմիստներ»-ի կուսակցության կողմից, Երևանի ավագանու թեկնածուների մամլո ասուլիսը

«Ռեֆորմիստներ»-ի կուսակցության կողմից, Երևանի ավագանու թեկնածու առաջադրվածները, քաղաքական դաշտում լայն ճանաչում չունեն, սակայն տվյալ իրավիճակում՝ հենց դա է հասարակության պահանջը՝ ընտրողները նոր շունչ ու ոգի, նոր դեմքեր և նոր եռանդ են պահանջում: Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսեցին ավագանու թեկնածուներ Գայանա Ղուլյանը, Կարեն Վարդանյանը և «Ռեֆորմիստներ»-ի քաղաքապետի թեկնածուն՝ Արտակ Ավետյանը:

«Հենց «Ռեֆորմիստներ» անունն էլ է նշանակում՝ փոփոխություն, զարգացում, առաջընթաց և հենց դա է որ տվյալ պահին պետք է մեր նոր Հայաստանում», – նշեց մասնագիտությամբ իրավաբան Գայանա Ղուլյանը, վստահեցնելով, որ թե՜ նա, թե՜ մյուս ավագանու թեկնածուները, իրենք իրենց ոլորտներում լավ տեսնում են ծառացած խնդիրները և ավագանի ընտրվելու դեպքում, հստակ գիտեն իրենց անելիքները, որպես մասնագետ էլ, սիրված և ճանաչված են, իսկ հասարակության լայն զանգվածների մոտ հայտնիություն ձեռք բերելը՝ ընդամենը ժամանակի խնդիր է, որը կլուծվի:

Լրագրողների այն հարցին, թե արդյոք «Ռեֆորմիստներ»-ի քաղաքապետի թեկնածու անկուսակցական Արտակ Ավետյանը չի՞ պատրաստվում, նույնպես դառնալ կուսակցական՝ Ա Ավետյանը պատասխանեց, որ չի կարող ոչինչ բացառել, սակայն նա եղել է կա և մնալու է ստեղծագործ ոգի ունեցող, արվեստագետ մարդ, ինչը նշանակում է, որ նրա գործունեությունը չի կորող սահմանափակվել և տեղավորվել կուսակցական պատկերացումների մեջ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Լրագրողների հարցին, թե ի՞նչու պիտի մեկ տասնյակից ավելի քաղաղապետի թեկնածուների միջից, ընտրողները նախնտրեն հեն նրան՝ հարցին ի պատասխան, Արտակ Ավետյանը պատասխանեց. «Ես մասնագիտությամբ շինարար եմ և ռեժիսոր: Իմ ֆիլմերի մեծամասնության պռոդյուսերը նույնպես ես եմ:

Այդ ֆիլմերն էլ, ոչկոմերցիոն, այսինքն շահույթ չհետապնդող նյութեր են, որոնք նվիրված են ազգային արժեքներին, մեր հայ մեծերին: Ես այդ ամենը արել եմ սիրով, մեր ազգի և ժողովրդի համար: Այժմ էլ իմ անելիքը տեսնում եմ որպես քաղաքապետ և չէի առաջադրվի, եթե իմ անելիքը չտեսնեի: Ընտրողներն էլ, կարող են տեսնել իմ արած աշխատանքները և կարծիք կազմել իմ մասին: Կարծում եմ որ այդքանից հետո, նրանք նկախնտրեն ինձ»:

Հավելենք, որ սեպտեմբերի 7–ին ժամը 20:00-ին, Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում կկայանա Արտակ Ավետյանի հեղինակային Վիկտոր Համբարձումյանի «Կյանքի դրվագներ» ֆիլմի շնորհանդեսը, որի ստեղծման համար, նա առանց ֆինանսավորման, աշխատել է ավելի քան 3 տարի:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով