Ռեֆորմիստներն առաջարկում են կիրառել Վիեննայի փորձը

Загрузка...

Անցնում ենք հստակ առաջարկների

Ռեֆորմիստները առաջարկւմ են Երևանում կիրառել Վիեննա քաղաքի փորձը: Վիեննա քաղաքի երթևեկության լույսերի և հոսքի ղեկավարման ու վերահսկման համակարգը

 

Ա) Երթևեկության վերահսկողության կենտրոն — Կենտրոնը ենթարկվում է Վիեննա քաղաքի “Wien Leuchtet” (Magistratsabteilung 33) մունիցիպալ վարչությանը։ — Ընդհանուր առմամբ կենտրոնը ղեկավարում և վերահսկում է քաղաքում 1․200-ից ավել տեղադրված երթևեկության լույսերին։ — Երթևեկության հոսքի և լույսերի ղեկավարմանն ու վերահսկման աշխատանքը կատարում է համակարգչային համակարգը, որը հսկվում է կենտրոնի օպերատորների կողմից։ — Քաղաքի հիմնական հոսք ունեցող պողոտաներում և փողոցներում տեղադրված են տեսախցիկներ և սենսորներ, որոնք կատարում են երթևեկության հոսքի հսկումը և ֆիքսում են հոսքի փոփոխությունները։ Իրենց վիդեո և այլ տվյալները ռեալ ժամանակի ռեժիմով փոխանցվում են երթևեկության վերահսկողության կենտրոն՝ օպերատորներին և համակարգին ։

 

— Ավտովթարների կամ այլ պատճառներով ստեղծված խցանումների դեպքերում կենտրոնը ոչ միայն միջամտում, կոորդինացնում և հնարավորինս փոփոխում երթևեկության հոսքի ուղղությունը, այլ նաև տեղեկացնում է իրավիճակի մասին բոլոր երթևեկողներին ավստրիական ORF ռադիոկայանի միջոցով։ — 2017թ․ ավելացվել են «խելացի» (smart) տեսակի համակարգին պատկանող երթևեկության լույսեր, որոնք նույնպես կցվել են ընդհանուր երթևեկության հոսքը ղեկավարող համակարգին։

 

Բ) Համակարգի աշխատանքի առանձնահատկությունները — Համակարգը ստեղծվել և կիրառման է մտցվել Գրացի տեխնոլոգիաների համալսարանի (TU Graz) և Վիեննա քաղաքի “Wien Leuchtet” (Magistratsabteilung 33) մունիցիպալ վարչության համատեղ աշխատանքի արդյունքում։ — Համակարգը օպտիկ-կաբելային կապ ունի քաղաքում բոլոր տեղադրված երթևեկության լույսերի, սենսորների և տեսախցիկների հետ։ Ցանկացած երթևեկության լույսի/սենսորի/տեսախցիկի մոտ տեխնիկական խնդիր առաջանալու դեպքում համակարգը ֆիքսում է խնդրի տեսակը և տեղեկացնում է կենտրոնի օպերատորներին։ — Համակարգը ղեկավարվում է իր մեջ մտցված ցանկացած երթևեկության լույսին վերագրված բազային ժամանակահատվածով։

 

— Համակարգը հնարավորություն ունի նշված ժամանակահատվածների փոփոխություն կատարի հաշվի առնելով ճանապարհի կտրվածքներում գտնվող անցումներում հետիոտների կողմից ակտիվացրաց երթևեկության լույսերի կամ տվյալ կտրվածքում առաջացած խնդրի պատճառով նախատեսված երթևեկության հոսքի փոփոխությունը։

 

— Հաշվի առնելով երթևեկության և անցումային սենսորների տվյալները համակարգը հնարավորություն ունի այնպես կոորդինացնի լույսերի ժամանակահատվածները որ ստեղծի «Կանuաչ ալիք» (Grüne Welle) իրավիճակ, երբ ճանապարհի կտրվածքի զգալի մասում երթևեկության հոսքը չի ընդհատվում։

Գ) Երթևեկության լույսերի առանձնահատկ

ությունները — Երթևեկության լույսերի տեղավորման նախագծումը կատարվում է մունիցիպալ «Երթևեկության կազմակերպման և երթևեկության տեխնիկական հարցերի» վարչության կողմից (Abteilung Verkehrsorganisation und technische Verkehrsangelegenheiten — Magistratsabteilung 46)։

 

— Անցումներում և խաչմերուկներում տեղադրվող երթևեկության լույսերը ընդգրկում ու օգտագործում են ոչ միայն ժամանակակից և էլեկտրաէներգիա տնտեսող լուսավորման LED տեխնոլոգիան, այլ նաև տեսախցիկներ, հետիոտների ճանապարհ անցնելու մտադրություն գուշակող սենսորներ (smart system), վատ տեսողություն ունեցող կամ կույր մարդկանց ձայնային նախազգուշացման համակարգեր։

 

— Աշխատանքներ են տարվում «խելացի» երթևեկության լույսերի միջև «ուղիղ կապի» ցանցի ստեղծման վրա, որը հետագայում իրենց հնարավորություն կտա ավելի արագ «ադապտացվել» երթևեկության իրավիճակի փոփոխություններին։ — Մոտակա ժամանակներում նախատեսվում է որ երթևեկության լույսերը ոչ միայն կկատարեն երթևեկությունը ղեկավարող ֆունկցիա, այլ համապատասխան սենսորները տեղադրելուց հետո նաև կսկսեն հավաքել շրջակա միջավայրի մասին (աղմուկի, տաքության, ճնշման, CO2, NO2 ու SO2 տոկոսների) տվյալները, որոնց վերահսկումով և վերլուծությամբ կզբաղվի առանձին համակարգը։ Դ) Համակարգի օգտագործման դրական արդյունքները — Երթևեկության հոսքի զգալի օպտիմիզացումը — խցանումների տոկոսի նվազումը — երթևեկության ժամանակի կրճատումը — ճանապարհների անվտանգության բարձրացումը — երթևեկողների և տրանսպորտի վառելանյութի ծախսի նվազումը և հետևաբար — ընդհանուր CO2 արտանետման տոկոսի նվազումը — անցումներում սպասելաժամանակի օպտիմիզացումը և նվազումը:

Վահան Բաբայան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...