Ռեֆորմիստները պատրաստ են համագործակցել բոլորի հետ

Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մանսակցության հայտ է ներկայացրել նաև «Ռեֆորմիտսներ» կուսակցությունը: Կուսակցության ցանկը գլխավորելու է կինոռեժիսոր Արտակ Ավետյանը: Առաջիկա ընտրությունների մասին Vesti.am-ը զրուցել է կուսակցության առաջնորդ Վահան Բաբայանի հետ:
– Հայաստանում տեղի ունեցած վերջին փոփոխություններից հետո Երևանի ավագանու արտահերթ ընտրություններն իրենց մասշտաբով առաջինն են: Ինչպիսի՞ ընտրություններ եք ակնկալում, արդյոք քաղաքացին ընտրություն կկատարի՞ գաղափարների միջև:
Ընտրությունները կլինեն ազատ և արդար բոլորի համար. չկան «դաբրո»տալու կամ չտալու մեխանիզմներ: Վստահ եմ, որ ճանապարհը բաց է բոլոր ուժերի հսմար:
– Առաջին ամենակարևոր խնդիրը, որի լուծմանը հետամուտ կլինեք ընտրվելուց հետո:
Շատ են այդ խնդիրները, դրանց մասին կխոսենք քարոզարշավին
– Ի վերջո, հնարավո՞ր է ֆինանսական միջոցներ գտնել խնդիրները լուծելու համար և որտեղի՞ց:  
Ֆինանսները միշտ քիչ են բոլոր քաղաքների համար: Պետք է բացառել կոռուպցիան և՛ ամենը լավ կլինի, և՛ գումար կլինի:
– Ինչպե՞ս եք պատկերացնում համագործակցությունը մյուս քաղաքական ուժերի հետ:
Բոլոր քաղաքական ուժերին հարգում ենք և բոլորի հետ պատրաստ ենք քննարկել բոլոր հարցերը, որոնք կլավացնեն մեր քաղաացու կյանքը, կապահովեն մեր երեխաների բարեկեցիկ ապագան:
Vesti.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով