Պոլսահայ երաժիշտ Հայկո Ջեփքինը համերգային հրապարակ կիջնի պարաշյուտով

Հայտնի պոլսահայ երաժիշտ Հայկո Ջեփքինը Թուրքիայում կազմակերպված երաժշտական փառատոնին մասնակցելու համար համերգային հրապարակ կժամանի պարաշյուտով։

Ջեփքինը ելույթ կունենա օգոստոսի 29-ից սեպտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում Թուրքիայի Արտամետ (Էդրեմիթ) քաղաքում կայանալիք Զեյթինլիի ռոք փառատոնի ժամանակ։ Սեպտեմբերի 2-ին նախատեսված ելույթից առաջ Ջեփքինը կցատկի ինքնաթիռից և վայրէջք կկատարի հենց համերգային հրապարակում։

Երգչի խոսքով՝ համերգային հրապարակում պարաշյուտով վայրէջք կատարելու ծրագիրը նա վաղուց է մշակել, և վերջապես այն իրականություն կդառնա։ Սա նաև իր ընկերներին ու հարազատներին տրված մի խոստում է, որը ՋԵփքինը ջանում է ամեն գնով կատարել։ Նախագիծը կյանքի կոչելու համար հայ երաժշտին կաջակցեն Թուրքիայի ռազմաօդային ուժերն ու Թուրքական ավիացիոն ընկերությունը՝ իրենց ինքնաթիռով, օդաչուներով և ցամաքային աջակցության թիմով։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հավելենք, որ հայ երգիչը բացի իր երաժշտական գործունեությունից ակտիվորեն զբաղվում է նաև էքստրեմալ մարզաձևերով և այս ոլորտում որոշակի հաջողություններ է գրանցել, անգամ նպատակ ունի չեմպիոն դառնալ։

Աղբյուր`    Sondakika.com

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով