Սյունիքի մարզի Շուռնուխ համայնքում գյուղացիների կողմից 10 ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներին ծեծի ենթարկելու հանգամանքը բուռն քննարկումների առիթ դարձավ։
Դրան այսօր անդրադարձել է ԱԺ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը՝ Ֆեյսբուքյան իր էջում գրելով․ «Չգիտեմ՝ ինձ ով կմեղադրի և ինչքան, բայց վայրկյան առաջ պետք ա մեր Սուրբ հողից համատեղ ջանքերով դուրս մղենք (մեղմ եմ ասում) համասեռամոլներին, աղանդավորներին և նրանց պաշտպաններին…»։
Հիշեցնենք, որ օրերս ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ օգոստոսի
3-ին, ժամը 20.30-ի սահմաններում, հաղորդում է ստացվել, որ Հայկ Հ-ն զանգահարել է ոստիկանություն և հայտնել, որ երկու տղամարդ եկել և ցանկանում են պարզաբանումներ կատարել իրենց հետ, խնդրում է ոստիկան մոտենա: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ օգոստոսի 3-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Շուռնուխ գյուղի մի խումբ բնակիչներ 1997թ.
ծնված Հայկ Հ-ից և նրա ընկերներից պահանջել են հեռանալ գյուղից՝ պատճառաբանելով, որ վերջիններս համասեռամոլներ են, այնուհետև նրանց միջև առաջացել է վիճաբանություն, որի ընթացքում գյուղացիներից ոմանք ծեծի են ենթարկել Հայկ Հ-ին ու նրա ընկերներին:
Hraparak.am