ՊԵԿ-ի նոր պաշտոնյան ՀՀԿ-ի ձայն բերող «տասովշչիկներից» մեկն է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Օգոստոսի 13-ին ՊԵԿ Արևմտյան (Զվարթնոց) մաքսատուն-վարչության պետի պաշտոնում է նշանակվել ՀՀԿ-ական Արամ Հախինյանը, ով մինչ այդ զբաղեցնում էր պետի տեղակալի պաշտոնը: Հախինյանը Վանաձորի ՏԻՄ ընտրություններին

ՀՀԿ-ի ավագանու ցուցակի հինգերորդ հորիզոնականն էր զբաղեցնում և փոխքաղաքապետ դառնալու ակնկալիքներ ուներ: Սակայն Մամիկոն Ասլանյանն ՕԵԿ-ական Արկադի Փելեշյանին նշանակեց այդ պաշտոնում՝ որպես հատուցում գաղտնի քվեարկության ժամանակ իրեն ցուցաբերած աջակցության, իսկ Հախինյանի սիրտը շահելու համար նրան նշանակեցին ՊԵԿ

վերոնշյալ մաքսատան վարչության պետի պաշտոնում: Դրանից առաջ էլ նա երկար տարիներ Սոցիալական ապահովության պետական ծառայության Վանաձորի տարածքային բաժնի պետն է եղել, ՀՀԿ-ի ձայն բերող «տասովշչիկներից» մեկը»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Ավելին՝ թերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով