Պահանջում ենք այլասերության քարոզումն արգելող օրենք ընդունել

Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր, խմբավար Տիգրան Հեքեքյանը, «Քրիստոնյա ժողովրդական վերածնունդ կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը և «Համահայկական ծնողական կոմիտե» ՀԿ նախագահ Արման Բոշյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեցին, որ իրենք պահանջում են, որպեսզի Ազգայի ժողովը այլասերությունը քարոզումն արգելող օրենք ընդունի:

Արման Բոշյանը նշեց, որ դեռևս երեք տարի առաջ առաջարկել են այդպիսի օրենք ընդունել, և դա չի նշանակվում, որ հետապնդվելու են այդ մարդիկ: «Այն ժամանակ ասում էին, թե  այդպիսի վտանգ չկա, սակայն վերջին շրջանում ագրեսիվացել է այդ քարոզը: Մենք չենք ասում այդ մարդկանց սահմանադրական իրավունքը խախտվի, այլ ուզում ենք, որ  մեծամասնության իրավունքը պաշտպանվի»,-ասաց նա և նշեց, որ հեռուստատեսությունը, պաստառները, մշակույթը լեցուն է այլասերման քարոզչությամբ:

«Այս թեման անընդհատ եռացվում է: Սա անթույլատրելի է և հատկապես վտանգավոր է երեխաների համար»,-ասաց նա և նշեց, որ անհրաժեշտ է, որ կառավարությունը վերջապես ընդունի այլասերման արգելման օրենք, և մատնանշեց, որ այդպիսի օրենք կա Ռուսաստանում, ԱՄՆ-ում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Տիգրան Հեքեքյանը ևս կարծում է, որ վերջին շրջանում այլասերության քարոզն ագրեսիվացել է: «Մենք հասկանում ենք, որ դա հենց այնպես չի լինում, այլ հրահրվում է, սակայն ինձ անհանգստացնում է, որ հասարակությունը անտարբեր է, իներտ»-ասաց նա՝ հավելելով, որ հեռուստատեսությամբ շատ է նկատում նման քարոզչություն:

«Մի բան, որ անընդհատ ցույց տան, քար ծակող կաթիլի նման կընդունվի որպես նորմալ: Մեր Ազգային ժողովում հայ լուրջ, ադաթով տղամարդիկ լիքն են, ո՞նց են օրենքներ ընդունում, որ կարող ես ապշել: Մենք ոնց որ վտանգի զգացողությունը կորցրած ազգ ենք»,-ասաց նա:

Սոս Գիմիշյանն ասաց, որ սա նախևառաջ ազգային անվտանգության խնդիր է:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Մենք պատերազմող, ավանդապաշտ ազգ ենք, ունենք բարոյական կենսակերպ և հիմա ցավալի է նման պատկերը: Պարտադրվում է Հայաստանին նման օրենքներ ընդունել, որոնք նպաստում են այլասերության տարածմանը: Այն ժամանակ էլ, երբ աղանդները տարածվում էին, ասում էին, թե հայ ժողովուրդը հակված չէ դրան: Վտանգը մեր գլխի վրա կանգնած է, պետք է նախ քարոզչությունը արգելել, և երկրորդ՝ դրսից ֆինանսավորումը: Եթե մենք արգելենք դրսից ֆինանսավորումը, աղանդները ճանճի պես կսատկեն, միայն փողով ծանր սոցիալական վիճակում գտնող մարդկանց հնարավոր է շեղել»,- ասաց նա:

Ըստ Գիմիշյանի՝ այլասերության այդ քարոզին նպաստում են նաև հայկական քաղաքական ուժերը, ինչպիսին «Դաշնակցությունն» է, «Քաղաքացիական պայմանագիրը»:

tert.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով