Շուռնուխցի կինը բողոքել է, որ ԼԳԲՏ ներկայացուցիչները շնագայլի ձայներ են հանել. նոր մանրամասներ

Երեկ երեկոյան 20:00-ի շրջանում Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղում ավելի քան 30 մարդ հարձակվել է 9 ԼԳԲՏ ակտիվիստների վրա, ծեծել են վերջիններիս, որի արդյունքում 2 հոգի տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց ։Ոստիկանությունը դեպքի վայր է ժամանել կանչից ավելի քան մեկ ժամ անց՝ 21:30-ի սահմաններում։

Epress.am-ին տված հարցազրույցում տուժած իրավապաշտպան, ակտիվիստ Էլվիրա Մելիքսեթյանն ասել է.

«Մենք բոլորս մտածում էինք, որ չենք ապրի էլ։ Եթե ինչ-որ մեկը ընկներ, այնտեղ էլ կմնար»: Մանրամասները ճշտելու համար կապվեցինք Շուռնուխի գյուղապետի հետ.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

-Կատարվածի մասին իմացել եմ երեկ երեկոյան, անմիջապես դեպքի վայր եմ գնացել, մոտեցել եմ երկու կողմերին և փորձել եմ բաժանել:

Գյուղապետը նշեց, որ գյուղացիները կենտրոնացած չեն եղել նրանց ԼԳԲՏ լինելու վրա, այլ գյուղացիներից մի կին պատմել է, որ նրանք անընդհատ աղմկել են, իրենց պատուհանի տակ շնագայլի ձայներ են հանել, որից նույնիսկ քնած մանկահասակ երեխան վախեցել և արթնացել է:

Այն հարցին, թե ինչու է ոստիկանությունը ուշ հասել, գյուղապետը նշեց, որ Գորիսից մինչև դեպքի վայր ահագին ճանապարհ է, մոտ 30 կմ, դրա համար էլ հնարավոր էր այդպիսի բան: Գյուղապետն ավելացրեց, որ դա առաջին անախորժ դեպքն է իրենց գյուղում, նախկինում նամն բան չի եղել:Իսկ թե նա ինչպես է վերաբերում ԼԳԲՏ անձանց հայտնվելն իրենց գյուղում, նշեց.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

-Ճիշտն ասած, ես դրական չեմ վերաբերում նրանց, յուրաքանչյուր հայ ընտանիքի համար դա խորթ բան է, բնականաբար չէի ցանկանա: Գյուղապետը ոչ մի տեղեկություն չունի տուժածների վիճակի մասին, միայն ասաց, որ երեկ նրանցից մեկի գլուխն է քերծվել, իսկ մյուսի ոտքը: Դուք արդարացնում ե՞ք գյուղացիների պահվածքը

-Ես ոչ արդարացնում եմ, ոչ էլ մեղադրում եմ: Ամեն մեկն իր մտածելակերպն ունի:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով