Նոր փորձաքննություն Վազգեն Խաչիկյանի գործով. թալանված գումարները հետ չեն բերել

Իրավապահ համակարգի կողմից շարունակվում են բացահայտումներ սոցապ նախարարության ոլորտում առկա չարաշահումների մասով, սակայն այս ֆոնին ուշագրավն այն է, որ ՀՀ գլխավոր դատախազությունը շուրջ մեկ տարի է, ինչ չի կարողանում հետ բերել նախկինում թալանված գումարները:

Այսպիսով` «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ սոցիալական ապահովության հիմնադրամի նախկին նախագահ Վազգեն Խաչիկյանից գումար պահանջելու գործը կասեցվել է:

Ինչպես հայտնի է` 2017 թվականի սեպտեմբերին Սերժ Սարգսյանը պատիժը կրճատելու տեսքով ներում էր շնորհել պետբյուջեից ավելի քան 290 միլիոն դրամ յուրացնելու համար 12 տարվա ազատազրկման դատապարտված, սակայն կալանավայրում 5 տարի անցկացրած Վազգեն Խաչիկյանին: Այդ ընթացքում էլ դատախազությունը դիմել էր դատարան` պահանջելով ընդհանուր սեփականությունից առանձնացնել Խաչիկյանի բաժնեմասն ու այն վաճառել` փոխհատուցելու համար հափշտակված 290 մլն դրամի մի մասը:

Եվ ահա 1 տարուց ավել է, ինչ շարունակվում է Վ. Խաչիկյանի գործով քննությունը եւ այս օրերին իրավիճակ է փոխվել: Պարզեցինք, որ այս գործով ՀՀ գլխավոր դատախազության ներկայացուցիչ Պողոսյանը դատարան է ներկայացրել միջնորդություն` դատաշինարարատեխնիկական եւ դատաապրանքագիտական փորձաքննություն նշանակելու մասին եւ հայտնել, որ սույն գործով անհրաժեշտություն է առաջացել նշանակելու դատաշինարարատեխնիկական եւ դատաապրանքագիտական համալիր փարձաքննություն` գործի համար էական նշանակություն ունեցող փաստերը պարզելու համար:

Արդյունքում` դատախազը պարզաբանման համար փորձագետին առաջադրել է հետեւյալ հարցերը` 1. Արդյոք աննպատակահարմար է Վազգեն Խաչիկյանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող Լոռու մարզի Ախթալա համայնքի 23/2 հասցեում գտնվող բնակարանի Վազգեն Խաչիկյանին պատկանող բաժինները բնեղենով առանձնացնելն առանց գույքին էական վնաս պատճառելու, նպատակահարմարության դեպքում առաջարկել առանձնացման այլ տարբերակեր: 2. Որքան է կազմում ընդհանուր Լոռու մարզի Ախթալա համայնքի 23/2 հասցեում գտնվող բնակարանի` Վազգեն Խաչիկյանին պատկանող բաժնի շուկայական արժեքները: Հիմա այդ քաղաքացիական գործի վարույթը կասեցվել է մինչեւ փորձաքննության ավարտը:

Քնար Մանուկյան

Armlur.am

Ի՞նչ մութ խաղեր են խաղում վարչապետն ու Զարեհ Սինանյանը

31.07.2020

Մարիա Կարապետյանը և Սոս Ավետիսյանը պետք է վայր դնեն իրենց մանդատները.Գեղամ Պետրոսյան

05.08.2020

«Ալենին որտեղ տեսնեմ հեգնանքով հիշեցնելու եմ նրա ով լինելը».Սևան Աղաջանյան

06.08.2020

Կորոնավիրուսից մահացածների դիահերձարանում. «Սև տոպրակների մեջ, գետնին, ոտքերի տակ ընկած դիակներ էին»

05.08.2020

Սա ցինիկ մարտահրավեր է. թուրքերն արդեն հայկական դպրոցներում են.Միհրան Հակոբյան

03.08.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով