«Նորմալ չէ, երբ նման թերի պատճառաբանությամբ երկրորդ նախագահը կալանավորվում է». Էդուարդ Շարմազանով

Հանրապետական կուսակցության կարծիքով` ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու համար բավարար հիմքեր չկան: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

«Գտնում ենք, որ երկրորդ նախագահի նկատմամբ կիրառված կալանքի որոշումը իրավաչափ չէ, և ազատության մեջ գտնվելով՝ նա չի կարող խոչընդոտել արդարադատության իրականացմանը»,- ասաց Շարմազանովը:

Նրա խոսքով` որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը տարակուսելի է:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Նորմալ չէ, երբ նման թերի պատճառաբանությամբ երկրորդ նախագահը կալանավորվում է: Նախկին նախագահին կալանավորելու համար բավարար հիմքեր են պետք, այդ հիմքերը ես չեմ տեսնում»,- նշեց նա:

Շարմազանովն անդրադարձավ նաև Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու համար գլխավոր դատախազին իրենց ներկայացրած միջնորդությանը՝ նշելով, որ նման պրակտիկա կիրառել են նաև մարտի 1-ին հաջորդող օրերին:

«2008թ.-ի մարտի 1-ի դեպքերից հետո դիմել եմ նախկին դատախազ Աղվան Հովսեփյանին` Սուրեն Սուրենյանցի խափանման միջոցը փոխելու համար: Դա պատգամավորի սահմանադրական իրավունքն է, և ես առաջ էլ, հիմա էլ օգտվել եմ այդ իրավունքից»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու համար ստորագրահավաք էին իրականացրել ՀՀ Ազգային ժողովի պատգամավորները: Ստորագրահավաքին միացել էր 45 պատգամավոր: ՀՀ Գլխավոր դատախազությունը մերժել էր պատգամավորների ներկայացրած միջնորդությունը:

 

 

168.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով