Նորից դեպի ստադիոն. առա՛ջ Փյունիկ

Հայկական ֆուտբոլում այսօր ևս պատմական օր է: Հայ երկրպագուն տեսնելու է մի բան, որը մինչև այս չի տեսել. հայկական թիմը Եվրոպա լիգայի խաղարկության որակավորման 3-րդ փուլում է:

«Փյունիկը», հաղթահարելով մակեդոնական «Վարդարի» և ղազախական «Տոբոլի» արգելքը, հանդիպելու է Թել Ավիվի «Մաքքաբիին»: Գաղտնիք չէ, որ այդ հաջողությունների գործում ստադիոնում հավաքված երկրպագուների դերը չափազանց մեծ էր:

Այսօր նույնպես կա աջակցության կարիք՝ միգուցե առավել քան երբևէ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Մաքքաբին» ամենևին էլ անհաղթահարելի մրցակից չի թվում: «Փյունիկը» նախորդ 4 հանդիպումներում արդեն ապացուցել է, որ համակարգված խաղի շնորհիվ կարող է լուրջ հարցել:

«Վստահ կարող եմ ասել, որ ոչ մեկից չենք վախենում». հանդիպումից առաջ այս կարևոր միտքն ասել է երևանյան թիմի գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաևը: Մոտիվացիայի համար կարևոր հանգամանք է նաև բոլորիս աջակցությունը: Հայկական ֆուտբոլային ամբողջ ընտանիքն այսօր «Փյունիկի» կողքին է, որովհետև աստիճանաբար իրականանում են հայ ֆուտբոլասերների երազանքները, ճիշտ է՝ դեռ ակումբային մակարդակում:

Լեփ-լեցուն ստադիոնն այսօր իրոք կարող է շատ բան որոշել: Այս և 2 օր անց «Ալաշկերտի» հանդիպումներին բոլորը ամհամբերությամբ էին սպասում… այժմ եկել է այդ պահը, պետք է ամեն կերպ աջակցել մեր թիմին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Վայրը՝ «Հանրապետական» ստադիոն, հանդիպման մեկնարկը՝ 20:00-ին: Մուտքը ազատ է:

Armsport

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով