Նիկոլ Փաշինյան. Պետք է կարեւոր խոսակցություն ունենալ, թե Հայաստանում ինչ է տեղի ունենալու

Օգոստոսի 17-ին, ժամը 18:30-ին Նիկոլ Փաշինյանն իր վարչապետության հարյուր օրը լրանալու կապակցությամբ հանրահավաք է հրավիրում: Այս մասին Փաշինյանը հայտարարեց ֆեյսբուքյան իր էջում՝ ուղիղ եթերով: «Հանրահավաք հրավիրենք, հանդիպենք:

Չգիտեմ՝ դուք՝ ոնց, բայց ես ձեզ շատ եմ կարոտել, եւ ուզում եմ, որ  նորից շփվելու հնարավորություն ունենանք: Եվ 2-րդը՝ կարծում եմ պետք է կարեւոր խոսակցություն ունենալ, թե Հայաստանի հանրապետությունում ինչ է տեղի ունեցել վերջին հարյուր օրվա ընթացքում,  եւ ինչ է տեղի ունենալու, ինչ քայլեր է ձեռնարկել կառավարությունը Հայաստանում թռիչքաձեւ զարգացում ապահովելու համար եւ կոնկրետ ինչ քայլերով ենք ապահովելու, ինչ մարտահրավերներ ու հնարավորություններ կան…

Չափազանց կարեւոր իրադարձություն է, եւ ձեզանից յուրաքանչյուրիդ մասնակցությունը կարեւոր է ե՛ւ ապագայի կայուն հիմքերը դնելու համար, ե՛ւ գործնականում Հայաստանի կայուն զարգացման մեկնարկը դնելու համար: Ուրախ եմ, որ կրկին հանդիպելու ենք Երեւանի Հանրապետության հրապարակում, այն հրապարակում, որտեղ մենք միասին իրականացրեցինք սիրո եւ համերաշխության հեղափոխությունը»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Aravot.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով