Նիկոլ Փաշինյանը կդիմի՞ ՀՀԿ-ի օգնությանը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի կառավարությունը Հայաստանում սահմանադրական փոփոխություններ նախաձեռնելիս ստիպված է դիմելու ԱԺ ՀՀԿ խմբակցության օգնությանը: Բանն այն է, որ ՀՀ Սահմանադրության 92-րդ եւ 151-րդ հոդվածները, որոնք առնչվում են ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացմանը, կարող են փոփոխվել նաեւ խորհրդարանի կողմից:

Բայց դրա համար անհրաժեշտ է, որ կողմ քվեարկի պատգամավորների առնվազն երկու երրորդը՝ 70 հոգի:

Հիմա ԱԺ 105 պատգամավորներից 50-ը դեռ ՀՀԿ խմբակցության անդամ են, բացի այդ, 8 պատգամավոր ՀՀԿ-ից դուրս է եկել, բայց դժվար է միանշանակ նրանց համարել Փաշինյանի թիմի անդամ: Այնպես որ, Նիկոլ Փաշինյանին փորձություններ են սպասվում, որպեսզի իր կողմը գրավի բավարար թվով օրենսդիրներին»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Սա ապրիլյան պատերազմը չէ: Այս պատերազմն Ադրբեջանը գաղտագողի չի սկսել

27.09.2020

Գավառի ոստիկանապետին ծեծի են ենթարկել. նրան շտապ տեղափոխում են Երևան.ArmLur.am

25.09.2020

Մի քանի ժամից Նիկոլ Փաշինյան պրոյեկտը, Արցախի հարցում բացահայտված անհերքելին փորձելու է հերքել՝ գավառական խորամանկությամբ.Գևորգ Գևորգյան

26.09.2020

«Բենդերի» օնլայն արկածները ՄԱԿ-ում

22.09.2020

Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել է «հակահարձակում» սկսելու մասին, ինչը փաստում է՝ գործողությունները վաղուց պլանավորված են եղել․ ՀՀ ՊՆ խոսնակ

27.09.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով