Նախարար Թորոսյանը «գժի թղթո՞վ» է ազատվել բանակից

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի պաշտոնական հրապարակված կենսագրության մեջ նշված է, որ 2004-2005 թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում: Հետագայում բանակից ազատվել է առողջական վիճակի բերումով։
Առողջապահության նախարարությունում համառ խոսակցություններ են շրջանառվում, որ նախարար Թորոսյանը ազատվել է զինծառայությունից հոգեկան վիճակի բերումով։ Նախարարությունում իրապես մտահոգ են և կարծում են, որ եթե իրենց ղեկավարը հոգեկան խնդիրներ ունի, ապա պետք է հրաժարական տա և չփորձի ապականել ոլորտը:
Նման խոսակցություններին կարող է վերջ դնել միայն նախարար Թորոսյանը։ Լինելով հանրային պաշտոն զբաղեցնոց անձ` նա պարտավոր է հանրությանը տեղյակ պահի իր առողջական վիճակի մասին։ Իզուր չէ, որ հանրային անձի առողջական վիճակը, ըստ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումների, անձնական կյանքի անձեռմխելիության նորմերով չի պահպանվում.
Այնպես որ այս խոսակցությունները կարող է փարատել միմիայն նախարարը։ Հարցը նրանում է, որ հենց նախարարի կողմից ներկայացված քաղաքական ուժն և իր լիդերն էին տարիներ շարունակ խոսում զինծառայությունից պաշտոնյաների և իրենց որդիների զինծառայությունից կասկածելի ազատումների մասին։
Հիմա, եթե տարածվող խոսակցությունները ճշմարիտ են, ապա նախարարը նաև պետք է բացատրի, թե ինչպե՞ս է, զբաղեցնում նախարարի պաշտոնը` ունենալով նման հիվանդություն։ Հակառակ դեպքում` ազատման հանգամանքը կարելի է դիտարկել որպես զինծառայությունից գլուխն ազատելու միջոց և ուրիշ ոչինչ։Սպասե´նք նախարարի պարզաբանմանը։ Եվ գուցե նա հրապարակի նաև լուսանկար իր զինգրքույկից, որպեսզի մենք թերահավատներս այլևս չկասկածենք:
pakagits.blogspot.com

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով