ՆԱԽԱՐԱՐԸ ՎԱՐԿԱԲԵԿՈ՞ՒՄ Է ՈԼՈՐՏԸ. «ՀՐԱՊԱՐԱԿ»

«ՀՐԱՊԱՐԱԿ» օրաթերթը գրում է. Օգոստոսյան խորհրդակցություններից կրթական ոլորտի ներկայացուցիչներն այդքան էլ լավ տպավորություններ չունեն։ Տարբեր տեղերից ահազանգեր ենք ստանում, որ ԿԳ նախարարն ամեն հանդիպման, ելույթի ժամանակ ուղղակի եւ անուղղակի նեղացնում է տնօրեններին, գցում նրանց հեղինակությունը, քանի որ շարունակ նրանց ընտրակեղծարար է անվանում, խոսում դրամահավաքների թեմայով՝ բոլոր տնօրեններին նույն աչքով նայելով։

Վերջին խորհրդակցություններից մեկի ժամանակ էլ, երբ հերթական անգամ նախարարը հիշել է «ընտրակեղծարար եւ կոռուպցիոներ» տնօրեններին, նրանք ռեպլիկներ են արձակել, խանգարել վերջինիս՝ դրանով ցույց տալով իրենց անհամաձայնությունը նախարարի ասածների հետ։

«Ստացվում է, որ այս երկրում երեխայի շահերը պաշտպանող կա, ծնողինը կա, մանկավարժինը կա, ամենից անպաշտպանը տնօրեններն են, նախարարը եկած-չեկած՝ միայն վարկաբեկում է, այդպե՞ս են կրթության ոլորտի վարկանիշը բարձրացնում, ամեն մի սուտ նամակի, բողոքի հիման վրա հարյուր տարվա մասնագետին կարող են հանել աշխատանքից, պատժել, եկել են պատժելու, բռնելու համար»,- մեզ հետ զրույցում նեղսրտած պատմեց ոլորտի մասնագետներից մեկը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով