Յուրի Խաչատուրովի հարցն ու ՀԱՊԿ-ին Ադրբեջանի հնարավոր անդամակցության հարցը

Загрузка...

Օրերս կայացած Պուտին-Լուկաշենկո հանդիպման քննարկման հարցերից մեկը վերաբերում էր ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի կալանավորման ու նրա անձի շուրջ մեծ աղմուկ բարձրացրած զարգացումներին։

Լուկաշենկոն ակնարկել է, որ ՀԱՊԿ-ում ժամանակին առաջարկվում էին կառույցի գլխավոր քարտուղարի համար այլ թեկնածություններ, սակայն Մոսկվան այդպես էլ ականջալուր չեղավ։ Նման հայտարարությունն իսկապես սպասելի էր այն առումով, որ Խաչատուրովի շուրջ ծագած այս աղմուկը շատ լավ առիթ է ՀԱՊԿ անդամ-երկրներից Բելառուսի, Ղազախստանի համար՝ Ռուսաստանի հետ ունեցած իրենց խնդիրները կամ հակասությունները բարձրաձայնելու համար։

Հիշեցնենք, որ մինչ Լուկաշենկոն, Խաչատուրովի կալանավորման գործի հետ կապված իր «մտահոգությունն» էր հայտնել նաև Ղազախստանի նախագահ Նազարբաևը։ Ասենք ավելին, թե՛ Բելառուսում, թե՛ Ղազախստանում գործի մասով կա որոշակի շահագրգռվածություն առ այն, որ խնդրի շահարկումը լավ հնարավորություն է ՀԱՊԿ-ում թուլացնելու Հայաստանի դիրքերը՝ դրանով իսկ ամրապնդելով իրենց դաշնակիցների՝ թուրք-ադրբեջանական տանդեմի անուղղակի քաղաքական ազդեցությունը։ Եվ ամենևին էլ զուգադիպություն չէ, որ Բաքվում հենց հիմա են սկսել ակտիվ քննարկել ՀԱՊԿ-ին Ադրբեջանի հնարավոր անդամակցության հարցը։

Նախ՝ ադրբեջանցիներն իրենց հերթին՝ փորձում են օգտվել հայ-ռուսական քաղաքական հարաբերություններում առկա լարվածությունից և ազդեցություն ունենալ ՀԱՊԿ-ում, ընդհուպ՝ մինչև կառույցին անդամակցություն։

Եվ երկրորդ, հարևան երկրում ՀԱՊԿ-ին Ադրբեջանի հնարավոր անդամակցության հարցի բարձրացումը, անշուշտ, նաև պայմանավորված է Խաչատուրովի շուրջ եղած միջադեպով։ Խոշոր հաշվով, Խաչատուրովի կալանավորման գործով թե՛ ՀԱՊԿ-ի ներսում, թե՛ դրանից դուրս գործող որոշ շահագրգիռ ուժեր Խաչատուրովի գործը կարող են օգտագործել առհասարակ ՀԱՊԿ-ի՝ որպես ռազմաքաղաքական տարածաշրջանային կառույցի վարկանիշն ու հեղինակությունը գցելու նպատակով։
168.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...