Մոսկվայում կարծում են, որ Հայաստանում քաղաքական գործիչները հետապնդվում են քաղաքական դրդապատճառներով

Загрузка...

Երբ Հայաստանում մայիսին քաղաքական ճգնաժամ էր, Ռուսաստանը գոհունակությամբ նշեց, որ դրա լուծումը գտնվել է կոմպրոմիսի հիման վրա բոլոր կուսակցությունների ներգրավմամբ, ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը։

Մեկնաբանելով Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները, այդ թվում կալանավորումները, Ս.Լավրովը, ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության փոխանցմամբ, ասել է. «Հույս ունեինք, որ նման արդյունքին հենվելով, բոլոր ուժերն, առաջին հերթին՝ նոր ղեկավարությունը, կշարունակի առաջ տանել միավորող մոտեցումները և ամրապնդել ազգային համաձայնությունը։ Սակայն վերջին օրերի իրադարձությունները խաթարում են դրական տրամադրվածությունը, հակասում են երկրի նոր ղեկավարության հայտարարություններին, որ իրենք մտադիր չեն իրենց նախորդողներին հետապնդել քաղաքական դրդապատճառներով։

Ռուսաստանը՝ որպես Երևանի դաշնակից միշտ հետաքրքրված է երկրի կայունության մեջ, ուստի տեղի ունեցողը չի կարող մեզ չանհանգստացնել, այդ թվում՝ ԱՊՀ տարածքում Հայաստանի մասնակցությամբ կազմակերպությունների բնականոն աշխատանքի տեսանկյունից։

Վերջին օրերին մենք մի քանի անգամ հայտնել ենք մեր անհանգստությունը ՀՀ ղեկավարությանը։ Հուսով ենք, որ իրավիճակը կընթանա բնականոն հունով»։

Հիշեցնենք, որ սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով կալանավորվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Նույն մեղադրանքով ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը դատարանի որոշմամբ կալանավորվել է և ազատ է արձակվել գրավի դիմաց։

 

aysor.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...