ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանն այսօրվա ասուլիսին տեղեկացրեց, որ Մարտի 1-ի գործով հիմնական մեղադրյալներից մեկի՝ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի նկատմամբ միջազգային հետախուզում չի հայտարարվել.
«Միքայել Հարությունյանի գտնվելու վայրն առայժմ հայտնի չէ։ Միջազգային հետախուզում չի հայտարարվել։ Հայտարարվել է միջպետական հետախուզում, դեռ Ինտերպոլի հետախուզման մեջ չի»։
Լրագրողի դիտարկմանը, թե տեղեկություններ են շրջանառվում, որ Հարությունյանը գտնվում է Մոսկվայում, Օսիպյանն արձագանքեց. «Այնքանով ենք տեղեկացված, որքանով՝ դուք»։
Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news