Միքայել Հարությունյանը հայտարարել է, որ մինչև վերջ պայքարելու ՀՔԾ-ի դեմ․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ինչպես հայտնի է` ՀՔԾ-ն Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրանք է առաջադրել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին, ավելին՝ նրա նկատմամբ հայտարարել է հետախուզում:

Եվ ահա, ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները` Հարությունյանը տեղեկանալով այս գործով իրեն մեղադրանք առաջադրելու մասին` մերձավոր շրջապատում հայտարարել է, որ մինչեւ վերջ պայքարելու է ՀՔԾ-ի դեմ իր իրավունքների պաշտպանության համար, որ ոչ միայն չկալանավորվի, այլեւ ընդհանրապես հանվի այդ մեղադրանքը: Ավելին` նա պատրաստվում է փաստաբանների մեծ թիմ վարձել` մինչեւ վերջ պաշտպանվելու համար:

Երեկ արդեն մի շարք իրավաբաններ կասկած են հայտնել մեղադրանքի իրավաչափության վերաբերյալ: Մինչ այդ, նկատենք, որ երեկ կառավարության նիստից հետո ՀՀ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը հայտարարել է, թե Մ. Հարությունյանը ՀՀ տարածքը լքել է դեռ մինչեւ այս գործով իրեն որպես մեղադրյալ ներգրավվելը»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով