«Միսը, ծխախոտը, ամեն ինչը թանկացել է». քաղաքացիները դժգոհ են՝ շուկայում «խայտառակ գներ են»

Загрузка...

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են տարբեր ոլորտներում մենաշնորհային դիրք ունեցող ընկերությունների գործունեության ընթացքում տեղ գտած չարաշահումների կանխարգելման, արդար և բարեխիղճ մրցակցության ապահովմանն ուղղված հարցեր: Սակայն սպառողները պարենային շուկայում, գնային առումով դեռևս զգում են միայն բարձրացում։ Էժանացել է միայն շաքարավազը և բանանը, որոնց ներկրումը Հայաստանում մենաշնորհային էր։

Ներկա դրությամբ շաքարավազի մեկ կիլոգրամն արժե 285 դրամ՝ տարեսկզբի 390 դրամի համեմատ, այսինքն՝ գինը նվազել է 26 տոկոսով: Քաղաքացիները պնդում են՝ միայն շաքարավազով և բանանով հարց չի լուծվում, իրենք ցանկանում են գնի նվազեցում տեսնել բոլոր ապրանքների շուկաներում, հակառակ դեպքում հարցադրում են անում՝ ինչի՞ համար ենք պայքարել։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Նյութը ՝ 1in.am-ի

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...