Մարզպետները ավտուբուսներ են «պատվիրել», որ իրենց համայնքների քյուլփաթին բերեն հասցնեն սիրելի վարչաետի հանրահավաքին․․․

Եկեք հլը մի քիչ հաշվապահություն անենք․
-Ամսի 17-ը՝ հանրահավաքի օրը՝ ուրբաթ է․ չէ՞․․
-Հ՝ա․․
-Հանրահավաքը հրավիրված է ժամը 18-30-ին, չէ՞․․
-Հ՝ա․․
-Էդ նշանակում է՝ վեցի, վեցից մի քիչ այն կողմ բոլորը հրապարակում պտի լինեն, չէ՞․
-Հ՝ա․․
-Հպարտ քաղաքացիները, աղանդավորները, գեյեր-մեյերը, եկեղեցու, ընտանիքի դեմ պայքարողներ․․․․․
-Եւ իհարկե՝ հարգարժան իշխանություններն ու նախարարները, նախարարությունները, մարզպետներն ու ու մարզպետարանի աշխատողները, գյուղապետերն․․․ ու յուրյանց բոլոր <<ներկյացուցիչները>>․
-Արդեն իսկ լուրեր ունենք, որ զորօրինակ․
-Շիրակի, Արարատի եւ մնացյալքի մարզպետները ավտուբուսներ են <<պատվիրել>>, որ իրենց համայնքների քյուլփաթին բերեն հասցնեն սիրելի վարչաետի հանրահավաքին

Հ․Գ․
-Ներեցեք․
-Հայաստանում աշխատանքային ժամը ե՞րբ է վերջանում․
-Ապրեք․
-Ժամը վեցին․
-Հասցնելու են ժամը վեցին Շիրակից, Սյունիքից եկող լայն աշխատավորական զանգվածները՝ մարզպետների եւ այլ պետերի գլխավորությամբ կես ժամում հասնել Երեւան՝ Հանրապետության հրապարակ․․․
-Եւ չխախտել իրենց աշխատաքային ռեժիմը․․․
-Չկազմալուծել հիմնարկների ու գերատեսչությունների աշխատանքները․
-Չլինել ավելի հավասար,
-<<Անանսաֆերմայորեն>>․․․
-Հանուն հանրահավաքի

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հ․Գ․
-Մտածեք՝ հլը, խորքուր, մորքուրի, խորոխպոր աննման գանձեր․․ ու մանձեր․․․ ու նույնիկ՝ տանձեր․․․

Գրել է Կարմեն Դավթյանը

Աղբյուր՝ hayeli.am

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով