Մասնակցելու ենք ոչ թե մասնակցելու, այլ հաղթելու համար. Վահան Բաբայան

Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին քաղաքական ուժերի պակաս չի զգացվի: Մենք տեղեկացանք, որ ընտրություններին մասնակցելու մտադրություն ունի ԲՀԿ-ից հեռացած եւ սեփական Ռեֆորմիստական կուսակցությունը հիմնած ԱԺ նախկին պատգամավոր Վահան Բաբայանը: Նրա ղեկավարած ուժը ոչ թե դաշինքով, այլ միայնակ է մասնակցելու.

«Այո մասնակցելու ենք ոչ թե մասնակցելու, այլ հաղթելու համար։Քանի որ կարծում եմ կլինեն նախադրյալեր։Այսօր ավելի մեծ է նոր ուժերի հաջողության հասնելու շանսերը»,- hraparak.am-ի հետ զրույցում ասաց Բաբայանը:

Նա հերքեց տեղեկությունները, թե անձամբ է ղեկավարելու ավագանու ցուցակը.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Ես չեմ առաջադրվելու: Քննարկումները անց են կացվում, այս պահին ունեք մի քանի թեկնածու, մոտ օրերս կհայտարարենք»:

Ինչպես հայտնի է, թավշյա հեղափոխությունից կուսակցություններն անհարմար դրության մեջ են հայտնվել, չեն կողմնորոշվում՝ ընդդիմադիր են, թե իշխանական, Վահան Բաբայանը նույնպես ասում է, որ իր կուսակցության կարգավիճակը կհստակեցվի ընտրություններից հետո:

Նշենք, որ ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել խորհրդարանական բոլոր ուժերը բացի ՀՀԿ-ից, ինչպես նաեւ Ժառանգություն, Երկիր Ծիրանի կուսակցությունները, Անդրեաս Ղուկասյանի կինը՝ Անահիտ Թարխանյանը, ցանկը ամբողջական չէ եւ մոտ օրերս նոր հավակնորդնեի անուններ հայտնի կդառնան:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով