Մայր Աթոռի միաբանությունն ու պաշտոնեությունը շնորհավորեցին Կաթողիկոսի ծննդյան օրը

Օգոստոսի 21-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պաշտոնավարող եպիսկոպոսները և միաբանության անդամները, Մայր Աթոռի կառույցներում սպասավորող քահանաներն ու պաշտոնեությունը, ինչպես նաև վերապատրաստման դասընթացներին մասնակցող տարբեր թեմերի քահանաներն այցելեցին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ շնորհավորելու ծննդյան տարեդարձի բերկրալի առիթով:

Հայոց Եկեղեցու հոգևոր դասի և հավատացյալ ժողովրդի անունից իրենց շնորհավորանքները բերելով Հայոց Հայրապետին՝ եկեղեցականներն ու աշխարհականները հայցեցին Երկնավոր Տիրոջ զորակցությունը Ս. Գրիգոր Լուսավորչի Աթոռի գահակալին և մաղթեցին կենաց արևշատություն ու արդյունավոր հովվապետություն` ի պայծառություն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և ի մխիթարություն բարեպաշտ ժողովրդի:

Նորին Սրբությունը, իր երախտագիտությունը հայտնելով ջերմ խոսքերի և բարի մաղթանքների համար, ամենքին բաշխեց հայրապետական իր օրհնությունը: Այս կապակցությամբ Վեհափառ Հայրապետն իր գնահատանքն ուղղեց` ազգին և Եկեղեցուն մատուցվող ծառայության մեջ իրեն լծակից հոգևոր դասին` ամբողջանվեր սպասավորության համար, որով առավել զորանում է Հայոց Եկեղեցին իր Տերունավանդ առաքելության մեջ: Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև գոհունակությամբ փաստեց Մայր Աթոռի պաշտոնեության անսակարկ նվիրումն ու զորակցությունը Հայոց Հայրապետին` աշխարհասփյուռ ազգային-հոգևոր կյանքի շինությանն ուղղված օգտաշատ գործունեության մեջ:

Նորին Սրբությունը բարձր գնահատեց նրանց հոգու ամրությունն ու հավատքի զորությունը և, մաղթելով Աստծո Ս. Աջի հովանին ամենքին, պատգամեց առավել նախանձախնդրությամբ ու հանձնառու ոգով շարունակել իրենց օրհնյալ ծառայությունն ազգին, Հայրենիքին և Հայոց Եկեղեցուն:

Տարեդարձի կապակցությամբ Մայր Աթոռում ստացվեցին բազում շնորհավորական ուղերձներ և գրություններ:

 

Հաղորդում հանցագործության մասին.Մարինա Խաչատրյան

24.07.2020

«Լավ վերջապես ինչպե՞ս անենք, որ սա գնա իր լոբին մաքրելու և հանգիստ թողնի մեզ իր խաղաղասրական կոչերով».Անի Կաղինյան

25.07.2020

«ՀՀ հպաաաարտ քաղաքացին համբուրում էր մի ուրիշ ոչ պակաս հպաաաարտ քաղաքացու հետույքը».Նարեկ Մալյան

25.07.2020

«Ստախոս Մակունցին տեղեկացրեք, որ մի պահ եղած մարդը տեղում համակարգչով սեփական բիզնեսից ստացված եկամուտները չի հաշվարկում».Արսեն Բաբայան

27.07.2020

Եթե Լևոն Տեր-Պետրոսյանի որդին մի քիչ ավելի գրագետ լիներ՝ Նիկոլ Փաշինյանը համալսարան չէր ընդունվի

24.07.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով