Մահացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանը

ՀՀ ԳԱԱ նախագահությունը խորը ցավով հայտնում է, որ կյանքի 97-րդ տարում իրմահկանացուն է կնքել ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ՌԴ Գիտությունների ակադեմիայիարտասահմանյան անդամ,  համաշխարհային  հեղինակություն վայելողգիտնական, հայկական մեխանիկայի դպրոցի հիմնադիրներից, գիտության ու կրթությանհմուտ կազմակերպիչ, պետական ու հասարակական հայտնի գործիչ ՍերգեյՀամբարձումյանը:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայությունից, ստեղծվելէ կառավարական հանձնաժողով ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանիհուղարկավորության արարողության կազմակերպման համար: Սերգեյ Համբարձումյանիհոգեհանգստի արարողությունը տեղի կունենա օգոստոսի 6-ին` ժամը 18:00-ին, ԿոնդիՍուրբ Հովհաննես եկեղեցում: Հուղարկավորության արարողությունը տեղի կունենաօգոստոսի 7-ին` ժամը 14:00-ին, ՀՀ ԳԱԱ նախագահության շենքից:

Սերգեյ Համբարձումյանի առաջին իսկ աշխատանքները գրավել են համաշխարհայինգիտական հասարակության ուշադրությունը՝ հիմք հանդիսանալով Մեխանիկայիհայկական դպրոցի միջազգային ճանաչման համար: Ակադեմիկոս Համբարձումյանիգիտական հետազոտությունների հիմնական բնագավառը դեֆորմացվող պինդ մարմնիմեխանիկան է, որտեղ նա գիտական մի շարք նոր ուղղությունների հիմնադիր է: Նրակողմից ստեղծվել է անիզոտրոպ շերտավոր թաղանթների տեսությունը, որի հիման վրալուծվել են հույժ կարևոր խնդիրներ թռչող սարքերի և բարակապատ կառուցվածքներիհաշվարկների և նախագծման վերաբերյալ: Սերգեյ Համբարձումյանի կողմիցառաջարկվել են սալերի և թաղանթների ճշգրտված տեսություններ, որոնք օգնել են նորտեսանկյունից դիտարկելու ժամանակակից կոմպոզիցիոն նյութերից պատրաստվածբարակապատ համակարգերի հաշվարկի պրոբլեմները և խթանել են տեսական խորըհետազոտություններ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ակադեմիկոս Համբարձումյանի և նրա աշակերտների կողմից առաջին անգամ մշակվել էբարակ մարմինների մագնիսաառաձգականության տեսությունը:

Հիմնարար մեծ նշանակություն ունեն Սերգեյ Համբարձումյանի կողմից ստացվածարդյունքները դեֆորմացվող մարմնի ոչ գծային, ջերմային և այլ հույժ կարևորպրոբլեմների լուծման բնագավառներում:

Սերգեյ Համբարձումյանը դասավանդել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում ևԵրևանի պետական համալսարանում։ Նրա գիտական ղեկավարությամբ ավելիքան 50 երիտասարդ գիտնական պաշտպանել է դոկտորական ու թեկնածուականթեզ։ 1991-1997 թթ. Սերգեյ Համբարձումյանը եղել է Երևանի պետական համալսարանիռեկտորը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Սերգեյ Համբարձումյանը հսկայական դեր է ունեցել Հայաստանի հասարակականկյանքում։ 1975-1980թթ. հանդիսանալով Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավորու նախագահ, իսկ 1979-1992թթ.՝ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավոր, 1989 թվականից՝ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության անդամ՝ նա միշտանզիջում պաշտպանում էր Հայաստանի շահերը:

Ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանի վաստակը բարձր է գնահատվել: ԽՍՀՄկառավարության կողմից նա արժանա­ցել է Լենինի, Աշխատանքային կարմիրդրոշի, Սերգեյ Վավիլովի անվան, Հոկտեմբերյան հեղափոխության, Պատվո նշանշքանշանների: Պարգևատրվել է Սուրբ Սահակի և Սուրբ Մեսրոպի, Յան Կամենսկուշքանշաններով, «Աշխատանքային արիության համար», «Խաղաղության մարտիկ», «Բարեկամություն», Երևանի պետական համալսարանի, Մոնպելյեիհամալսարանի, Միջազգային ճարտարագիտական ակադեմիայի մեդալներով: ՌԴնախագահի հրամանագրով Սերգեյ Համբարձումյանը պարգևատրվել է «Ժողովուրդներիբարեկամություն» շքանշանով, ՀՀ նախագահի հրամանագրով` «ՏիգրանՄեծ» շքանշանով:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով