Հովհաննես Շահինյանը ընդգրկված չէ մեր ընտրացուցակներում, և այն չի գլխավորելու

Վերջին օրերի ընթացքում տարբեր լրագրողներ հետաքրքրվել են, թե արդյո՞ք Երևանի ավագանու ընտրություններին Ռեֆորմիստների կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորելու է Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը:

Որպես կուսակցության աշխատակզմի ղեկավար հայտարարում եմ, որ շրջանառվող այդ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: Հովհաննես Շահինյանը չի գլխավորելու Ռեֆորմիստների ցուցակը, ավելին՝ նա ընդհանրապես ընդգրկված չէ մեր ցուցակում:

Իսկ թե ով է գլխավորելու՝ այդ մասին մոտ օրերս հանդես կգանք համապատասխան հայտարարությամբ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ռեֆորմիստների կուսակցության աշխատակազմի ղեկավար ՝ Կարեն Վարդանյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով