Հոգնած ու քաղցած վարորդները թափում են մթերքն ու ետ վերադառնում. Լարսում կուտակված բեռնատարների շարասյունը հասել է 12 կմ-ի

Թեև ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արմեն Փամբուխչյանը հայտնել էր, թե դեպի դրական որոշակի փոփոխություն կա Լարսի անցակետում, ռուսական հատվածում հերթը նվազել է բեռնատարների մասով կազմում է 4 կմ, մարդատարների մասով՝ 7-8 կմ, այնուամենայնիվ, MAMUL.am-ին դիմած քաղաքացիներն ահազանգում են, որ իրավիճակն ավելի է վատացել: Ականատեսները վստահեցնում են՝ հերթը հասել է 12 կմ-ի, վարորդներից շատերը քաղցած են, ծարավ, հոգնած, նրանք չեն դիմանում ու նյարդային վիճակում թափում են պտուղ-բանջարեղենն ու ետ վերադառնում: «Ռուսական կողմը հրաժարվում է ընդունել բեռնատարները, թափված մրգերն ու բանջարեղենները նեխում են, անտանելի գարշահոտ է տարածված, իրավիճակը դարձել է անվերահսկելի»,- ասում են մեր զրուցակիցները: Նրանք կոչ են անում պատկան մարմիններին հարցին անհապաղ լուծում տալ: «Ո՞վ պիտի փոխհատուցի մեր կրած հսկայական վնասները»,- նշում են նրանք:

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետի հանձնարարությամբ՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը մեկնում է Վերին Լարս՝ տեղում իրավիճակին ծանոթանալու նպատակով:

Հոգնած ու քաղցած վարորդները թափում են մթերքն ու ետ վերադառնում. Լարսում կուտակված բեռնատարների շարասյունը հասել է 12 կմ-ի

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով