ՀՀ քաղաքացին կամավոր ՌՈ է հանձնել զենք-զինամթերք

2018թ. օգոստոսի 1-ին, ռազմական ոստիկանության աշխատակիցների բացատրական աշխատանքների արդյունքում, քաղաքացի Ս.Պ-ն կամավոր ռազմական ոստիկանություն է հանձնել ԱԿ-74 տեսակի ինքնաձիգ, մեկ պահեստատուփ՝ 5.45 մմ տրամաչափի 30 փամփուշտներով, 1 երկփողանի 16 մմ տրամաչափի որսորդական հրացան, երկու հակատանկային ական, 600 հատ 7.62 մմ և 60 հատ 5.45 մմ տրամաչափերի փամփուշտներ:

Ս. Պ.-ը բացատրություն է տվել, որ նշված զենք-զինամթերքը գտել է 1992-1994թթ-ին:

Ռազմական ոստիկանությունը ևս մեկ անգամ հորդորում է զերծ մնալ հակաօրինական գործողություններից և կամովին հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը: Այդ դեպքում, համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 5-րդ կետի, անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նրա գործողություններն այլ հանցակազմ չեն պարունակում:

 

Սա ապրիլյան պատերազմը չէ: Այս պատերազմն Ադրբեջանը գաղտագողի չի սկսել

27.09.2020

Գավառի ոստիկանապետին ծեծի են ենթարկել. նրան շտապ տեղափոխում են Երևան.ArmLur.am

25.09.2020

Մի քանի ժամից Նիկոլ Փաշինյան պրոյեկտը, Արցախի հարցում բացահայտված անհերքելին փորձելու է հերքել՝ գավառական խորամանկությամբ.Գևորգ Գևորգյան

26.09.2020

«Բենդերի» օնլայն արկածները ՄԱԿ-ում

22.09.2020

Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել է «հակահարձակում» սկսելու մասին, ինչը փաստում է՝ գործողությունները վաղուց պլանավորված են եղել․ ՀՀ ՊՆ խոսնակ

27.09.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով