Հետաքրքիր է, արդյոք այն հիվանդությունները, որոնց հիմքով պարտադիր զինվորական ծառայությունից ազատվել են ներկա պաշտոնյաները կառավարության վերոնշյալ որոշման մեջ պատահաբար ներառված չե՞ն։

Վերջերս մամուլում լայն տարածում են ստացել տարբեր հոդվածներ և գրառումներ այն մասին, որ կառավարության այս կամ այն անդամը, կամ կառավարության աշխատակազմում և նրա ենթակա մարմիններում պաշտոն զբաղեցնող անձինք չեն անցել պարտադիր զինվորական ծառայություն, ըստ որում պաշտոնական աղբյուրների համաձայն նրանց մեծամասնությունը ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից առողջական հիմքով։

Ուզում եմ ուշադրության արժանացնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի N 1801-Ն որոշումը, որով սահմանվում է հանրային ծառայության պաշտոնի նշանակվելու դեպքում լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկը։

Հետաքրքիր է, արդյոք այն հիվանդությունները, որոնց հիմքով պարտադիր զինվորական ծառայությունից ազատվել են ներկա պաշտոնյաները կառավարության վերոնշյալ որոշման մեջ պատահաբար ներառված չե՞ն։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ռոբերտ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով