Հարությունյան. Այս իշխանությանը չի հաջողվի ապացուցել Քոչարյանի մեղավորությունը. «Իրավունք»

«Իրավունք»-ը գրում է. «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությանը «Իրավունք»-ի հետ զրույցում նշել է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը քաղաքական պատվեր է, մինչդեռ շատերը մոռացել են, թե ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին ինչեր են տեղի ունեցել:

«Պատահական չէ, որ մարտի 1-ի լսումների հարցը բարձրացվեց ամիսներ առաջ: Քոչարյանին ավելի համոզիչ կլիներ մեղադրել Քենեդիի սպանության մեջ, քան սահմանադրական կարգը տապալելու մեջ: Ձայնագրություններ կան` Տեր-Պետրոսյանը, իմանալով, որ տասը զոհ կա, ասում է` երբեք այսքան երջանիկ չեմ եղել, ինչպես հիմա Ալիկ ջան (նկատի ունի ՀՀՇ-ական Ալեքսանդր Արզումանյանին, որն այսօր դեսպան է): Ռոբերտ Քոչարյանն էլ մամուլին բանի տեղ չդրեց: Հիմա էլ ստեղծվել է այսպիսի իրավիճակ: Այս իշխանությանը չի հաջողվի ապացուցել Քոչարյանի մեղավորությունը: Այսօր մեր երկրում միասնական անհատի պաշտամունք կա»:

Հարցին` ի՞նչ կասեք ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին նույն մեղադրանքով կալանավորելու, ապա գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ, Հարությունյանը պատասխանել է. «Որևէ երկիր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ այսպես չէր վարվի, Խաչատուրովի հետ էլ այսպես չէր վարվի: Ես հայամետ եմ: Մեր խնդիրը պիտի մեր երկրի ներսում լուծենք»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով