Հավանաբար ադրբեջանին մատակարարվել են բելոռուսական «Պոլոնեզ» հկռհ համակարգեր

Загрузка...

Բելառուսից «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի նոր խմբաքանակ ստանալու մասին կարելի է եզրակացնել 2018 թ․ հուլիսի 26-ին արված արբանյակային լուսանկարի ուսումնասիրությունից: Այս մասին գրում է razminfo-ն:

Լուսանկարում Ադրբեջանի ԶՈւ «Նասոսնի» ավիաբազայում երևում է մեկ Իլ-76 և մեկ Իլ-62 բեռնատար ինքնաթիռներ:

Ինքնաթիռների կողքը ավտոմեքենա է, որի վիզուալ առանձնահատկությունները և չափերը համընկնում են բելառուսական արտադրության МЗКТ-7930 մեքենայի չափերին։ Այն օգտագործվում է որպես շասսի օրինակ՝ «Իսկանդեր» ՕՄՀՀ և «Պոլոնեզ» ՀԿՌՀ համար: Ենթադրում ենք, որ այս պարագայում լուսանկարներում երևացող տեխնիկան հենց «Պոլոնեզ» է:

Լուսանկարից դժվար է հասկանալ՝ այդ տեխնիկան «Պոլոնեզի» արձակման մեքենան է, թե տրանսպորտալիցքավորող մեքենան: Դրա կողքին կա նաև բեռնատար մեքենա իր քարշակվող մասով:

Իլ-62-ը «Նասոսնիում»

Բելառուսից մատակարարման վարկածը անուղղակիորեն հաստատվում է նաև հետևյալ փաստով․ Ադրբեջանը չունի Իլ-62 ինքնաթիռներ, միաժամանակ Բելառուսում Իլ-62 ինքնաթիռի բեռնատար տարբերակով ծառայություններ է մատուցում Rada Airlines ընկերությունը:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...