«Հասմիկ» ճամբարը ֆինանսավորվում է պետության կողմից

Загрузка...

iravunk.com-ը անդրադարձել է «Հասմիկ» ճամբարում տեղի ունեցած պատմությանը: Կոտայքի մարզպետը մեզ հետ զրույցում նշել էր, որ ճամբարը գտնվում է Տարածքային կառավարման նախարարության ենթակայության ներքո:

Թե ում կողմից է ֆինասնավորվում ճամբարը եւ ինչպես է նախարարությունը վերաբերում տեղի ունեցածին, փորձեցինք պարզել Տարածքային կառավարման նախարարության խոսնակ Արմինե Մուրադյանից: Նա տեղի ունեցածի վերաբերյալ որեւէ մեկնաբանություն չտվեց, նշելով, որը ճամբարի տնօրինությունը  վաղը  հանդես կգա մամուլի ասուլիսով եւ կպարզաբանի բոլոր հարցերը:

Սակայն այս պահին հայտնի չէ, թե որտեղ կկայան ասուլիսը եւ որ ժամին:
Իսկ հարցին, թե ում կողմից է ֆինանսավորվում «Հասմիկ» ճամբարը, մեր զրուցակիցը նշեց. «Պետության կողմից ֆինասավորվում են վեց ամառային ճանբարներ, որոնց մեջ է նաեւ «Հասմիկ» ճամբարը»:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...