Հայ Առաքելական եկեղեցին ասյօր նշում է Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնը՝ խաղողօրհնեքը

Հայ Առաքելական եկեղեցին այսօր տոնում է Սուրբ Մարիամ Աստվածածնի վերափոխման տոնը` հայտնի նաև Խաղողօրհնեք անունով: Եկեղեցական ավանդության համաձայն` Աստվածածնի մահից մեկ ամիս առաջ նրան այցելում է Գաբրիել հրեշտակապետը, ով ավետել էր Քրիստոսի ծննդյան մասին, և տալիս դրախտի ծաղիկներից մի պսակ:

Տիրամայրը ուրախանում է` հասկանալով, որ եկել է երկրային կյանքի վախճանը և գնալու է սիրելի Որդու մոտ: Նա բարձրանում է աղոթելու Ձիթենյաց լեռ, որտեղից համբարձվել էր Քրիստոսը: Ավանդությունն ասում է, որ ճանապարհին բոլոր ծառերն ու բույսերը խոնարհվում էին նրա առաջ:

Քրիստոսի խաչելությունից հետո Սուրբ Աստվածածինը բնակվում է Հովհաննես առաքյալի հետ: Տիրամայրը նրան պատմում է իր մոտալուտ մահվան մասին և խնդրում վերջին անգամ պատարագ մատուցել և հաղորդություն տալ իրեն: Գալիս են նաև մյուս առաքյալներն ու հարազատները: Լուրը նրանց տխրեցնում է, որովհետև Աստվածածնի միջոցով Քրիստոսի ներկայությունն էին զգում: Հովհաննեսը նոճու փայտից մի տախտակ է մոտեցնում Տիրամորը և խնդրում. «Մայր, տուր մեզ քո դեմքի պատկերը որպես հիշատակ:

Տիրամայրը խաչակնքվում է, տախտակը հպում դեմքին և աղոթելով խնդրում, որ դրա միջոցով բժշկություններ լինեն: Եվ մի ձայն է լսվում. “Ուզածդ պիտի լինի, մայր իմ»: Եվ Սուրբ Մարիամը Հովհաննեսին է հանձնում տախտակը, որի վրա պատկերվել էր իր դեմքը:

Առավոտյան տունը լցվում է երկնային պայծառ լույսով և Տիրամայրը ավանդում է հոգին: Ավանդությունը վկայում է, որ նրա գերեզմանի մոտ երեք օր անդադար հրեշտակների երգի ձայնն էր լսվում: Չորորդ օրը Քրիստոսի առաջնորդույթամբ հրեշտակների զորքեր են իջնում և վերցնելով Աստվածածնի մարմինը` տանում երկինք: Գերեզմանի մոտ այլևս հրեշտակների ձայն չի լսվում:

Տիրամոր պատկերը Բարդուղիմեոս առաքյալն իր հետ բերում է Հայաստան: Այս օրը նաև Խաղողօրհնեք է: Խաղողի հետ օրհնվում է տարվա ամբողջ բերքը:

Տոնի հաջորդ օրը՝ վաղը մեռելոց է: Բոլոր եկեղեցիներում պատարագից հետո կկատարավի հոգեհանգստի արարողություն:

Друзья переслали мне сегодняшний пост Тиграна Кеосаяна об Армении, Николе и Серже.Армен Ашотян

10.08.2020

«բարսեղյան լևոնիկ,մյուս անգամ, Սերժ Սարգսյանի անունը ռեխիցդ արտաբերելուց լեզուդ անպայման կկծես ու նոր կբառաչես». Հովհաննես Խաչատրյան

08.08.2020

«Քոչարյան Անդրանիկի ականջին շշնջացեք, որ շուտով Սերժ Սարգսյանի անմիջական մասնակցությամբ մեր երկրի կիսաբաց լուսամուտը ամբողջությամբ կբացվի…».Արմեն Աշոտյան

09.08.2020

Ավտովթարի հետևանքով մահացել է դերասաններ Արմեն Մարությանի ու Ալլա Վարդանյանի դստեր ընտանիքը

10.08.2020

Ալեն Սիմոնյանին վռնդել են Մաշտոցի պողոտայի «Ուրարտու» խանութից.Նարեկ Մալյան

08.08.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով