Հայաստանում ընթանում է «Ընկերակցության մարտիկ» միջազգային մրցույթը

Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում շարունակվում է հուլիսի 28-ին մեկնարկած «Ընկերակցության մարտիկ» միջազգային մրցույթը:

Մասնակից պետությունների՝ Հայաստանի, Բելառուսի, Իրանի, Հունաստանի, Ղազախստանի, Ռուսաստանի և Ուզբեկստանի զինված ուժերի ներկայացուցիչներն արդեն չափել են ուժերը երեք մրցաձևերում՝ ռազմամարզական «Ատլետ», ռազմական պատմության գիտելիքների ստուգման «Էրուդիտ» և ռազմամասնագիտական «Պրոֆեսիոնալ» անվանակարգերում:

Մրցավարական կոլեգիան մրցույթի արդյունքներն ամփոփելու է բոլոր հինգ մրցաձևերում մրցելույթների ավարտից հետո՝ օգոստոսի 3-ին: Մրցավարները կհայտարարեն ինչպես ընդհանուր հաշվարկով, այնպես էլ առանձին մրցաձևերում լավագույն արդյունքներ գրանցած թիմերի ու լավագույն մարզիկ-զինծառայողների անունները:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Ընկերակցության մարտիկ» միջազգային ռազմամարզական մրցույթի ծրագիրը հագեցած է նաև մշակութային ծրագրերով, այցելություններովպատմամշակութային և տեսարժան վայրեր:

Մարզիկ-զինծառայողներն արդեն եղել են ՀՀ ՊՆ «Մայր Հայաստան» զինվորական թանգարանում, ծանոթացել Մեծ հայրենականի ուշագրավդրվագներին ու հաղթանակներին, Արցախյան ազատամարտի հերոսական էջերը ներկայացնող ցուցանմուշներին, այցելել են Մատենադարան,որտեղ նրանց ներկայացվել է հայ մատենագրության նյութական ժառանգությունը:

Մրցույթի մասնակիցներն այցելել են նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանությանսրբադասված նահատակների հիշատակին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով