Կառավարության մոտ քաղաքացին մեխել է ոտքերը

Վարդենիսի բնակիչ Արմեն Երանոսյանը, ով աշխատել է Սոթքի ոսկու հանքում, ազատել են աշխատանքից: Ի նշան բողոքի՝ Կառավարության մոտ քաղաքացին մեխել է ոտքերը: «Հորս մահվան տարելիցն էր, գնացել էի, հետո երբ եկել եմ աշխատանքի, ազատել են՝ ասելով ալկոհոլի հոտ են առնում: Տարբեր տեղեր դիմել եմ, ոչ մի արձագանք»,- ասել է քաղաքացին՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում. «Ելք չունեմ, 3 միլիոն վարկ ունեմ, չգիտեմ՝ ում դիմեմ, մինչդեռ ես աշխատանքի ընդունակ եմ ու կարող եմ աշխատել»:

Քիչ առաջ «Շտապօգնության» աշխատակիցներն օգնություն ցուցաբերեցին քաղաքացուն:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

mamul.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով