Կայացվել է որոշում 12 ԱԳԼՃԿ-ների նկատմամբ շահագործումն արգելելու վերաբերյալ

Վերջին տարիներին հանրապետությունում ավելացել է գազով գործող ավտոմեքենաներում և ավտոգազալիցքավորման ճնշակայաններում (ԱԳԼՃԿ) տեղի ունեցած պայթյունների ու հրդեհների քանակը: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից,

վերլուծությունը ցույց է տալիս, որ դրանք հիմնականում առաջանում են ԱԳԼՃԿ-ների շահագործման ժամանակ հրդեհային և տեխնիկական անվտանգության նորմատիվ-իրավական փաստաթղթերի պահանջների խախտման, ինչպես նաև հրդեհային անվտանգության կանոնների պահանջների անտեսման հետևանքով: Հրդեհների և տեխնածին վթարների կանխարգելման,

հետևանքների վերացման, դրանց հետևանքով հասարակությանը և տնտեսությանը հասցվող վնասների ռիսկի նվազեցման, ինչպես նաև բնակչության և շրջակա միջավայրի պաշտպանության նպատակով, դեռևս հունիս ամսին ՀՀ ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանի կողմից հանձնարարվեց մանրակրկիտ հետազոտություններ իրականացնել Երևան քաղաքում շահագործվող անխտիր բոլոր ԱԳԼՃԿ-ներում և հրդեհային ու տեխնիկական անվտանգության նորմատիվ-իրավական փաստաթղթերի պահանջների խախտումների դեպքում կասեցնել դրանց շահագործումը՝ անկախ

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

պատկանելիությունից: ՀՀ ԱԻՆ աշխատակազմի պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության աշխատակիցների կողմից հունիսին հրդեհատեխնիկական հետազոտություններ էին իրականացվել Երևան քաղաքի տարածքում շահագործվող թվով 23 ԱԳԼՃԿ-ներում, որոնց արդյունքներով օբյեկտների ղեկավարներին հանձնվել էին կարգադրագրեր՝

արձանագրված հակահրդեհային թերությունները սահմանված ժամկետներում վերացնելու համար: Ժամկետները լրանալուց հետո կատարվել է կրկնակի ստուգայց՝ պարզելու արդյոք թերությունները վերացված են, թե ոչ: Արդյունքում, թվով 12 ԱԳԼՃԿ-ների նկատմամբ կայացվել են որոշումներ՝ դրանց շահագործումն արգելելու վերաբերյալ:

Դրանք են՝ «ԳԱՕՄ գրուպ» ԱԳԼՃԿ,

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դավիթաշեն 3-րդ թաղ, 19/2 «Արտ Թամ» ԱԳԼՃԿ,

Արտաշատի խճ. 103/2 «Լիլ Սթար» ԱԳԼՃԿ,

Նորագավիթ 1-ին փ. «Մուլտի գազ» ԱԳԼՃԿ,

Գյուրջյան փողոցին հարող տարածք «Կելլի և Վիլիամս» ՍՊԸ ԱԳԼՃԿ,

Շիրազի փող. 43 «Ռոբել» ԱԱԿ ԱԳԼՃԿ,

Լուկաշինի խճ. 5 «Խճաքար-մուսա» ՍՊԸ ԱԳԼՃԿ,

Տիչինայի 140 «Պոդո առաջին» ԱԳԼՃԿ,

Արին Բերդի 2-րդ նրբ.7/2 «Գուրգեն Դավթյան» ՍՊԸ ԱԳԼՃԿ,

Նորք-Մարաշ տանող ավտոճանապարհ «Քար գազ Սերվիս» ԱԳԼՃԿ,

Սասնա Ծռեր 1/5 «Օկտան ԴՊ» ԱԳԼՃԿ,

Գրիբոյեդով 48 «Ավտոստոպ» ՍՊԸ ԱԳԼՃԿ, Սասունցի Դավիթ փող. 87

Շահագործումն դադարեցնելուց հետո նշված ԱԳԼՃԿ-ներից մի քանիսն արդեն իսկ իրականացրել են որոշակի աշխատանքներ հակահրդեհային թերությունները վերացնելու ուղղությամբ:

Նախարար Հրաչյա Ռոստոմյանի հանձնարարակով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն այսուհետ ևս խստորեն հետևելու է ԱԳԼՃԿ-ների կողմից «Հրդեհային անվտանգության մասին» և «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքների համաձայն հրդեհային և տեխնիկական անվտանգության պահանջների կատարմանը, ինչը թույլ կտա բացառել հրդեհների, տեխնածին վթարների առաջացման հնարավորությունը և խուսափել ծանր հետևանքներից:

ՀՀ ԱԻՆ

 

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով