Նիկոլենց թվում է, որ խաղալով մեր ժողովրդի մի մասի էմոցիոնալ լարերի վրա և սուտ խոստումներ տալով կարողացել են շանտաժով և պատգամավորներին սպառնալով գալ իշխանության` նույնը կարող են անել արտաքին հարաբերություններում ( ի դեպ՝ պատգամավորներին ստիպելու և սպառնալու համար դեռ պատասխան տալու եք օրենքի ողջ խստությամբ)…
Ո՞վ էր ձեզ խանգառում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից Խաչատուրովին հետ կանչել նոր կալանավորել և այդ դեպքում այո՛ դա կլիներ Հայաստանի ներքին հարցը , բայց դուք որոշեցիք ոչ թե Խաչատուրովին կալանավորել , այլ` հարվածել ՀԱՊԿ-ի միջազգային հեղինակությանը և ցանկանում եք ,որ Ռուսաստանը լռի ՞ :
Չի լռելու, քանզի ՀԱՊԿ-ը ՆԱՏՕ-ի մրցակից միակ կառույցն է, իսկ Արևմուտք -Ռուսաստան լարված հարաբերությունների ֆոնին ձեր արարքը մեջքից հարված է Հայաստանի գլխավոր դաշնակից Ռուսաստանին , էլ չեմ խոսում, որ մենք էլ ենք այդ կառույցի անդամ և ստացվում է, որ մեր նոր իշխանավորները իրենց անտաղանդ կամ էլ դիտավորյալ քաղաքականությամբ հարվածում են հենց Հայաստանի շահերին …
Կամ ուշքի եկե՛ք, կամ էլ հեռացե՛ք, քանի Հայաստանը չեք կանգնեցրել լրջագույն աղետի առաջ…
Բա գիտեիք պոտենցիալ թշնամական և թշնամական երկրներով շրջապատված, վրացիների պես փոփոխական հարևաններով պետություն ղեկավարելը հանաք բան է՞ , թե՞ մտածում էիք , որ լավ գրանտ ուտել գիտեք արդեն լուրջ պոլիտիկներ եք …?
Մենուա Հարությունյանի Ֆեյսբուքյան էջից: