Ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի ստորգրահավաքին միացել է 38 պատգամավոր, այդ թվում Արա Բաբլոյանը

Ի պաշտպանություն ՀՀ երկրորդ նախագահ ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու ստրոգրահավաքին այս պահի դրությամբ միացել է 38 պատգամավոր: Այս մասին, NEWS.am-ի հետ զրույցում նշեց Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:

Նա նշեց, որ ստորագրողների մեջ են ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը եւ երկու փոխնախագահները՝ Արփինե Հովհաննիսյանն ու Էդուարդ Շարմազանովը:

Նշենք, որ ստորագրահավաքը նախաձեռնել է ԱԺ ՀՀԿ խմբակցությունը։

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները հայտարարել են, որ նրա խափանման միջոց կալանավորման դեմ Վերաքննիչ բողոքը կներկայացնեն այսօր՝ օգոստոսի 1-ին:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը հուլիսի 26-ին ՀՔԾ էր ներկայացել Մարտի 1-ի գործով հարցաքննության: Ավելի ուշ ՀՀ երկրորդ նախագահին մեղադրանք է առաջադրվել: Հուլիսի 27-ին Ռոբերտ Քոչարյանը 2 ամսով կալանավորվել էր:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրգործով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին եւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նրանք այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել, իսկ Ռոբերտ Քոչարյանը դատարանի որոշմամբ երկու ամսով կալանավորվել է:

ՀՀ երկրորդ նախագահը հուլիսի 26-ին հանդես էր եկել ծավալուն հարցազրույցով, որտեղ իր նկատմամբ քրեական գործը համարել է շինծու եւ քաղաքական պատվերի շրջանակում:

 

Ի՞նչ մութ խաղեր են խաղում վարչապետն ու Զարեհ Սինանյանը

31.07.2020

Մարիա Կարապետյանը և Սոս Ավետիսյանը պետք է վայր դնեն իրենց մանդատները.Գեղամ Պետրոսյան

05.08.2020

Սա ցինիկ մարտահրավեր է. թուրքերն արդեն հայկական դպրոցներում են.Միհրան Հակոբյան

03.08.2020

ԶՈՄԲԻՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄԸ

02.08.2020

«Սիրելի երևանցիներ, էդ ոռապատռուկների կեղծ խոսքերին դուք իզուր հավատացիք…». Ռուսլան Բաղդասարյան

03.08.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով