Իրանի նախագահը հայտարարել է Թուրքիայի հետ համատեղ կործանիչ արտադրելու հնարավորության մասին

Загрузка...

Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ Թուրքիայի և Պակիստանի հետ համատեղ կործանիչ արտադրելու հնարավորության մասին: Ռոհանին նման միտք է հայտնել մայրաքաղաք Թեհրանում իրանական արտադրության «Kevser» կործանիչի շնորհանդեսին ունեցած ելույթի ժամանակ:

Իսլամական հանրապետության նախագահը հայտնել է, որ իրենք ցանկանում են ավելի քիչ ծախսերով ավելի արդյունավետ զենքեր արտադրել՝ հավաստիացնելով, որ Իրանն այդ ուղղությամբ արդեն իսկ զգալի արդյունքների է կարողացել հասնել:

Ըստ Ռոհանիի՝ իրենք կարող են ռազմական ոլորտում համագործակցել բարեկամ երկրներից Թուրքիայի և Պակիստանի հետ և համատեղ աշխատանքի շնորհիվ ռազմական ինքնաթիռ արտադրել: Նախագահը նշել է, որ այս 3 երկրները համատեղ կործանիչ արտադրելուց ավելի մեծ ներուժ ունեն: Նա նաև քննադատել է նաև ԱՄՆ-ի կողմից Թուրքիայի նկատմամբ կիրառված պատժամիջոցները՝ ավելացնելով, որ Իրանը կողմ է հարևան երկրների միջև ավելի սերտ համագործակցությանը:

 

Աղբյուր`    Anadolu ajansı

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...