Իրանի հետ համագործակցող հայկական ընկերությունները պետք է խորհրդակցեն ԱՄՆ-ի դեսպանության հետ. Դեսպանի խորհուրդը

ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ պատժամիջոցների նպատակն է պարտադրել Իրանին դադարեցնել վատ վարքագիծը, որը միտված է ահաբեկչությանը հովանավորելուն և ահաբեկչական քայլերի իրականացմանն Իրաքում: Լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը:

ԱՄՆ դեսպանը նշել է, որ այդ պատժամիջոցները նախատեսվել են կոնկրետ կառույցների, անհատների համար, ովքեր ներգրավված են վերոնշյալ գործողություններում. «Դրանք նախատեսված չեն ինչ-որ կերպ Հայաստանին վնասելու կամ Հայաստանի վրա ներգործելու համար»,-ասաց դիվանագետը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես ամերիկյան պատժամիջոցները կազդեն հայկական ընկերությունների վրա:

Ամեն դեպքում Միլսի խոսքերով, հայկական այն ընկերությունների համար, որոնք կցանկանան Իրանի հետ տնտեսական համագործակցություն իրականացնել, կարևոր կլինի խորհրդակցություն իրականացնել ԱՄՆ դեսպանության հետ, որպեսզի պատահմամբ չհայտնվեն այդ պատժամիջոցների տիրույթում. «Ես ուզում եմ նշել, որ ԱՄՆ կառավարությունը շարունակում է  հավատարիմ մնալ իր հանձնառությանը՝ աջակցել ՀՀ տնտեսության զարգացմանը»։
Analitik.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով