Ի՞նչ նպատակով է օգտագործել Արմեն Մուրադյանը մոր հուղարկավորության ծաղկեպսակների գումարը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը որոշել է մոր հուղարկավորությանը ստացված ծաղկեպսակներից հավաքագրված գումարը ուղղել վիրավոր զինվորների ու իրենց բալիկների աջակցության ծրագրին.

«Սիրելի բարեկամներ ևս մեկ անգամ իմ ու ընտանիքիս անունից շնորհակալ եմ աջակցության համար…. Ծաղկեպսակներից հավաքագրված գումարը կազմել է շուրջ 4 միլիոն դրամ: Գումարն ամբողջությամբ կուղղվի վիրավոր զինվորների ու իրենց բալիկների աջակցության ծրագրին:

Նախատեսում ենք ուսումնական տարվա սկզբին նոր հագուստներ ու գրենական պիտույքներ տրամադրել մեր վիրավորների բալիկներին, ինչպես նաև գումարը կուղղենք մեր տղաների ապաքինմանը: Մայրս հաստատ իր մասնակցությամբ երջանիկ կլիներ…»

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով