Թրամփը դիմել է FBI-ին՝ Քլինթոնի էլեկտրոնային նամակների հարցով

ԱՄՆ նախագահը 2016 թվականին նախագահական ընտրություններում իր մրցակից Հիլարի Քլինթոնի տասնյակ հազարավոր էլեկտրոնային նամակներն անտեսելու մեջ մեղադրելով FBI-ին զգուշացրել է, որ ինքն անձամբ կարող է զբաղվել այդ հարցով:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթ օրը թուիթերյան մի գրառման ժամանակ անդրադարձել է ԱՄՆ-ի 2016 թվականի նախագահական ընտրությունների մասին սխալ տեղեկություններ հրապարակվելուն և հավելել է. «2016 թվականի նախագահական ընտրություններում պարտություն կրած թեկնածու Հիլարի Քլինթոնի էլեկտրոնային նամակներից շատերը, որոնք անտեսվել են FBI-ի կողմից, իրապես վատն են»:

2016 թվականի նախագահական ընտրություններից երկու տարի անցնելով այդ ընտրություններում մրցակիցներ համարվող Թրամփն ու Քլինթոնը տարբեր բացահայտումներ կատարելով շարունակում են մերկացնել ընտրությունների կուլիսներն ու վարկաբեկել միմյանց:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

 

Parstoday

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով