Թուրք երկու նախարարների մուտքը ԱՄՆ-ը արգելվել է

Загрузка...

ԱՄՆ-ն շարունակում է պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի նկատմամբ, երկկողմ լարված հարաբերությունների պատճառով։ Պաշտոնական Վաշինգտոնը Թուրքիայի արդարադատության նախարար Աբդուլհամիթ Գյուլին և ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուին արգելել է մուտք գործել Միացյալ նահանգներ։

Հիմնական պատճատը այն է, որ Թուրքիան ազատ չի արձակում իր տարածքում կալանավորված ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնին, ով մեղադրվում է ահաբեկչական կառույցների հետ կապ ունենալու մեջ։
Ըստ տեղեկությունների՝ պատժամիջոցները կիրառվել են այդ երկու նախարարների նկատմամբ այն պատճառով, որ հենց նրանք են գլխավոր դերակատարներությունն ունեցել Բրանսոնի կալանավորման մեջ։
Բացի ԱՄՆ-ը մուտք գործելու արգելքից, սառեցվել են ԱՄՆ-ում Սոյլուի և Գյուլի նյութական միջոցները։

Որոշումից հետե գրավոր հայտարարություն է տարածել ԱՄՆ-ի գանձապետարանի նախարար Սթիվեն Մնուչինը։ Դրանում մասնավորապես ասված է եղել, որ Թուրքիայի կողմից հոգևորական Բրանսոնի անարդարացիորեն անազատության մեջ պահելը անընդունելի է Վաշինգտոնի համար։

«Նախագահ Թրամփը բացահայտ ասել էր, որ հոգևորական Բրանսոնը անհապաղ պետք է ազատ արձակվի»,-ասել է ամերիկացի նախարարը։ Վերջինս նշել է, որ Թուրքիայում շարունակվում են խախտվել մարդու իրավունքները։

Թեմայի մասին նաև մեկնաբանություն է արել ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսը։ Ըստ Փենքի՝ պատժամիջոցները Թուրքիայի նկատմամբ շարունակվելու են։

Ավելի վաղ ԱՄՆ-ի կոնգրեսը ժամանակավորապես սառեցրել էր ամերիկյան F-35 ռազմական ինքնաթիռների մատակարարումը Թուրքիային։

Հիշեցնենք,որ Էնդրյու Բրանսոնը բողոքական եկեղեցու հոգևորական էորը 23տարի միսիոներական առաքելություն է իրականացրել Թուրքիայում, մասնավորապես՝ 

Իզմիրի բողոքական եկեղեցումԿալանավորվել է 2016թդեկտեմբերի 9-ին 

Թուրքիայի կողմից ահաբեկչական համարվող«Ֆեթուլլահական ահաբեկչական 

կազմակերպության»(FETÖԳյուլենականհամայնք) և «Քուրդիստանի բանվորական

 կուսակցության» (PKK-ՔԲԿհետ կապու նենալու և լրտեսության մեղադրանքով:

Հուլիսի 26-ին թուրքական դատարանը Բրանսոնի խափանման միջոցը փոխել էր՝

սահմանելով տնային կալանքՉնայած ԱՄՆը իշխանությունները ողջունել էին 

դատարանի որոշումըայնուամենայնիվայն համարել էին ոչ բավարար

ermenihaber.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...