Թուրքիայում սպանվել է PKK-ազդեցիկ ղեկավարներից մեկը

Թուրքիայի Գյումյուշհանե նահանգի Քյուրթուն շրջանում բախումներ են տեղի ունեցել թուրք զինվորների և «Քուրդիստանի բանվորական կուսակցության» զինյալների միջև։

Բախման հետևանքով սպանվել է 2 քուրդ զինյալ, որից մեկը (Օմեր Բարըշ),  PKK-ի ազդեցիկ ղեկավարներից էր և ներառված էր Թուրքիայի կողմից որոնվող ամենավտանգավոր «ահաբեկիչների» ցուցակում։  Նա երկար ժամանակ հետախուզվում էր Թուրքիայի ներքին գործերի նախարարության կողմից։ Որպես գլխագին, նրա համար սահմանվել էր 4 մլն թուրքական լիրա։

Բարըշը Թուրքիայի սևծովյան տարածաշրջանի PKK-ի պատասխանատուն էր ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Աղբյուրը հաղորդում է, որ Բարըշը տարիներ առաջ մասնակցել է Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուի ավտոշարասյան վրա իրականացված հարձակմանը։

Հարձակման հետևանքով Քըլըչդարօղլուն մարմնական վնասվածքներ չեր ստացել, սպանվել էր Ժանդարմերիայի 1 ծառայող:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Աղբյուր`    Hurriyet

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով